×


Մահացել է դերասան Լեւոն Մուրադյանը

60 տարեկանում կյանքից հեռացել է դերասան, երգիծաբան Լեւոն Մուրադյանը, ով հանրության լայն շերտերին առավել հայտնի է Շանթի սերիալներից:

«Լյովս, ցավդ տանեմ… Իմ պոզիտիվ, լավ ընկեր, լուսավոր մարդ… Ափսոս»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է դերասան-հումորիստ Անդրանիկ Հարությունյանը:

«Լեւոն Մուրադյան, մեծ մարդ, տաղանդավոր դերասան, ավագ ընկեր: Հանգչիր խաղաղությամբ: Միշտ մեզ հետ ես», - գրել է դերասան Էմիլ Գալստյանը:

BRAVO.am-ը ցավակցում է Լեւոն Մուրադյանի հարազատներին եւ ընկերներին:

Նախորդ տարի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի ունեցավ Լեւոն Մուրադյանի բեմական գործունեության 20-ամյակին նվիրված երեկո, որին BRAVO.am-ի անդրադարձը կարող եք կարդալ այստեղ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW