“Մանկական Եվրատեսիլ 2012”-ը քիչ առաջ եւս ուղարկեցինք պատմության գիրկը :): “Սառույցը կոտրել” եւ հաղթողի տիտղոսով Ուկրաինա է ուղեւորվելու տաղանդավոր փոքրիկ երգչուհի Անաստասիա Պետրիկը, որը ներկայացրեց “Երկինք” երգը: Իսկ երկրորդ հորիզոնականում Վրաստանից “The Funkdis” խումբն է:
"Compass band"-ը եւ Անաստասիա Պետրիկը
Երգի այս մրցույթի շրջանակում 12 երկրի թվում “Compass band”-ով հանդես եկավ նաեւ Հայաստանը` զբաղեցնելով երրորդ տեղը: Ամստերդամի “Հեյնիկեն” համերգասրահում մեր մասնակիցները 8-րդ համարի ներքո կատարեցին “Sweetie Baby” երգը եւ պետք է նշենք, որ տղաների ելույթը բավական հաջող ու տպավորիչ էր:):
Երրորդ մրցանակակիր "Compass band"-ը
BRAVO.am-ը շնորհավորում է “Compass band”-ի տղաներին` Աբրահամին, Դավիթին, Արամին, Արշավիրին, եւ փոքրիկ Միկային, որը հայտնի պատճառներով չմասնակցեց մրցույթին, փոխարենը ներկայացրեց հայաստանյան քվեարկության արդյունքները:):
"Compass band"-ը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը
BRAVO.am
Լուսանկարները` junioreurovision.tv-ի եւ Գոհար Գասպարյանի "ֆեյսբուքյան" էջից


×
15,962






