Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը երեկ` մայիսի 24-ին, ամուսնացել են: Ռեալիթի շոուների հայազգի աստղի եւ հանրահայտ ռեփերի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Ֆլորենցիայում` 16-րդ դարի Բելվեդեր ամրոցում:
Քիմ Քարդաշյանն ամուսնացել է
Հարսն ու փեսան, ինչպես նաեւ նրանց 11 ամսական դուստրը` Նորթը, կրել են “Givenchy” ապրանքանիշի հանդերձներ, որոնց հեղինակը ընտանիքի մտերիմ ընկեր Ռիկարդո Տիշին է:
Քարդաշյանին խորանի մոտ ուղեկցել է խորթ հայրը` Բրյուս Ջենները` Անդրեա Բոչելլիի կենդանի կատարման ներքո: Իտալացի հանրահայտ տենորը զույգին մի քանի երգ է նվիրել, այդ թվում` “Con te Partiro”-ն: Քանյեն եւ Քիմն իրար տեր եւ հնազանդ լինելու խոստում են տվել սպիտակ վարդերից պատրաստված մեծ պատի առջեւ:
Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը` նախահարսանեկան երեկույթին
Նորապսակների առաջին պարից հետո Քանյե Ուեսթը ռեփ է կարդացել ներկաների համար: Իսկ տոնական ընթրիքը մատուցվել է 70 մետրանոց մարմարե սեղանի շուրջ: Հյուրերի թվում էր նաեւ Ջոն Լեջենդը, որը, կատարելով “All of Me” հիթը, նշել է, թե հավատում է Քիմի եւ Քանյեի սիրուն եւ անչափ ուրախ է նրանց համար:
Ջոն Լեջենդը կնոջ հետ մասնակցել է Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի հարսանիքին
“Քանյեն քեզնով ոգեշնչված էր, նա գիտեր, որ դու “այն միակն ես”…”,-ասել է երգիչը, բացի այդ կատակել Բեյոնսեի` միջոցառմանը ներկա չլինելու առիթով: Նշենք, որ Բեյոնսեն շնորհավորել է Քարդաշյանին եւ Քանյեին “Ինստագրամ”-ի իր էջում.“Աստված օրհնի ձեր գեղեցիկ ընտանիքը: Ցանկանում եմ հարատեւ սեր”:
BRAVO.am
Աղբյուրը` People.com
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: