×


Մարի Աքսել. “Տղամարդն անդիմադրելի ցանկություն կունենա տեսնել քեզ առանց հագուստի”

BRAVO.am-ն արդեն պատմել է, որ 180 սմ հասակով հայ հայտնի մանեքենուհի Մարի Աքսելը սկսել է հանդես գալ նաեւ որպես հագուստի դիզայներ: Գեղեցկուհին նախորդ տարվա աշնանը ներկայացրեց իր առաջին՝  “Escort. գարուն-ամառ 2012” հավաքածուն, օրերս էլ կայացել է նոր հավաքածուի ցուցադրությունը:

Մոդել, դիզայներ Մարի Աքսելը


Մոսկվայում, որտեղ էլ բնակվում է Մարի Աքսելը ազգությամբ ռուս ամուսնու՝ Ալեքսեյ Պրոխորովի հետ, “Mercedes-Benz Fashion Week Russia”-ի շրջանակներում մոդելները պոդիում են դուրս եկել դիզայների հեղինակած “Escort. աշուն-ձմեռ 2012/13” հավաքածուում ընդգրկված զգեստներով:

“Զգեստը պետք է այնպիսին լինի, որ ամեն տղամարդ անդիմադրելի ցանկություն ունենա տեսնել քեզ առանց դրա”,- ասում է Մարի Աքսելը, որի նոր հավաքածուում շեշտը դրված է էլեգանտության եւ կանացիության վրա:

Մարի Աքսելի նոր հավաքածուի ցուցադրությանը


“Escort. աշուն-ձմեռ 2012/13”-ը ժամանակակից բիզնես-լեդիների համար է: Դիզայներն իր հավաքածուն բնութագրում է որպես էլեգանտ, զուսպ եւ խորիմաստ: Երեկոյան եւ կոկտեյլային զգեստները Մարի Աքսելի այցեքարտն են համարվում, դրանք, իր խոսքերով, ստեղծված են կնոջ կազմվածքն ընդգծելու համար: 

Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը՝ Mariaxel.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW