BRAVO.am-ը նախորդ ամիս տեղեկացրել էր, որ Մոսկվայում բնակություն հաստատած դիզայներ Մարի Աքսելի եւ Ալեքսեյ Պրոխորովի ընտանիքում համալրում է սպասվում: Այսօր ուրախ ենք հայտնել, որ զույգը որդի է ունեցել, որին անվանակոչել են Ֆյոդոր:
Մարի Աքսելը եւ Ալեքսեյ Պրոխորովը` նորածին որդու հետ
“Միշտ ցանկացել եմ մեծ ընտանիք ունենալ` երկու եւ գուցե երեք երեխայով: Եվ ահա, 9 ամիսը ետեւում է. իմ տղան արդեն մեկ շաբաթական է: Երեխաները մեծագույն հրաշքն են եւ երջանկության ամենաջինջ աղբյուրը”,-նշել է Մարին` տեղեկացնելով, որ երկրորդ զավակը լույս աշխարհ է եկել կեսարյան հատման միջոցով:
Մարի Աքսելը
Դիզայների խոսքով` իր ընտանիքում լիակատար երջանկություն է տիրում.“Ծնվել է տղամարդ, որն իմ յուրաքանչյուր օրը դարձնում է անմոռանալի”: Եղբոր ծնունդն ուրախությամբ է ընդունել նաեւ զույգի դուստրը` Ադելինան:
Մարի Աքսելի դուստրը
BRAVO.am-ը շնորհավորում է Մարիին եւ Ալեքսեյին` փոքրիկին մաղթելով առողջ եւ անհոգ մանկություն:
BRAVO.am
Լուսանկարները` Մարի Աքսելի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: