×


Մարի. “Չմեռանք, մոդել էլ դարձանք:)”

Մարի Ավանեսյանը մանկուց ոչ միայն երգում է, այլեւ ժամանակ առ ժամանակ մարդկանց ողջունում որպես հաղորդավար: Նա որոշել է կրկին վերադառնալ հեռուստաեթեր եւ երգին զուգահեռ նոր ծրագիր վարել:

Մարին


Երգչուհին, հավանաբար, սեպտեմբերից կվարի երաժշտական հեղինակային հաղորդում, որի շրջանակում կհյուրընկալի իր գործընկերներին:).“Հիմա ամբողջ միտքս ու ժամանակս զբաղված է այդ հաղորդման նախապատրաստական աշխատանքներով:  Դադարից հետո ուզում եմ հետաքրքիր կերպով ներկայանալ, թիմի հետ աշխատում ենք հնարավորինս որակյալ ծրագիր պատրաստել”:

Մարին ներկայացնում է իր ընկերուհու պատրաստած զարդերը


Ինչպես նշել է Մարին, նաեւ նախատեսում է ակումբային համերգ ունենալ հոկտեմբերի 14-ին: Նախանշված օրը նրա համար խորհրդանշական է, քանի որ 2011-ի հոկտեմբերի 14-ին կայացել է իր առաջին ձայնասկավառակի շնորհանդեսն ու համերգը, որի մասին BRAVO.am-ը պատմել է. “Այդ օրն ուզում եմ երգել իմ հոգուն հարազատ երգեր, որոնք կլինեն փոփ եւ սոուլ ոճի արտասահմանյան գործեր` իմ սիրելի երգիչների երգացանկից: Երբ նախապես հայտնում եմ, միշտ խանգարող հանգամանքներ են առաջանում եւ իմ պատկերացրածով չի ստացվում, բայց ամեն ինչ պետք է անեմ, որ այդ օրը համերգս կայանա”:

Մարին


20-ամյա երգչուհու համար երազանքի պես մի բան է բենդ ունենալն ու ակումբային համերգներով պարբերաբար համերգներ տալը: Նա աշխատում է առանց պրոդյուսերի եւ ընկերների ու ընտանիքի օգնությամբ է իրականացնում իր երաժշտական գործունեությունը.“Հիմա փնտրում եմ երաժիշտների, որոնք ինձ կնվագակցեն: Իմ դաշնակահարին` Կարեն Անանյանին, վաղուց գտել եմ. նա նաեւ իմ “Հարցական”, “Բանտիկ” ու այլ մի շարք երգերի հեղինակն է: Ովքեր էլ նվագեն, նա անպայման կլինի իմ կողքին”:

Մարին կրում է իր ընկերուհու հեղինակած աքսեսուարները


BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ Մարին նկարահանումների եւ ելույթների ժամանակ կրում է իր ընկերուհու` Անուշ Սահակյանի պատրաստած “Pollo” ձեռագործ զարդերը: Նրան որպես ապրանքանիշի մոդել լուսանկարել է Վիգեն Մնոյանը.“Չմեռանք, մոդել էլ դարձանք:)”,-մեզ հետ զրույցում կատակել է երգչուհին եւ ավելացրել, որ իր լուսանկարներով կազմվելու է գովազդային գրքույկ. “Անուշիկը բացի զարդերից, կարում է նաեւ նորաձեւ հագուստ, այսուհետեւ ես ներկայանալու եմ նրա դիզայներական զգեստներով”:

Մարի."Ժամանակ առ ժամանակ կգնամ ու կվայելեմ ձիերի ներկայությունը"


Մարին օրեր առաջ նաեւ լուսանկարվել է ձիարշավարանում եւ որոշել է ավելի հաճախ շփվել ձիերի հետ.“Սկզբում վախենում ու բղավում էի, իսկ հետո արդեն դժվար էր ինձ ձիուց իջեցնել, որովհետեւ անբացատրելի հաճույք ու հանգստություն էի զգում: Ճիշտ է` ձիասպորտով չեմ զբաղվի, քանի որ ձիուց ընկնելը կարող է ճակատագրական լինել, իսկ ես փորձանք եմ, ինձնից հեռու չէ, բայց ժամանակ առ ժամանակ կգնամ ու կվայելեմ ձիերի ներկայությունը:)”:

BRAVO.am
Լուսանկարները` Վիգեն Մնոյանի, Տիգրան Հովհաննիսյանի, Նիկ Էգիբյանի եւ Մարիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW