×


Մարիամ Շահինյանի կարուսելային-լողավազանային տարեդարձն ու ամուսնական երջանիկ առօրյան

Դերասանուհի Մարիամ Շահինյանը երեկ` օգոստոսի 14-ին, իր տարեդարձն առաջին անգամ նշել է ամուսնացած կնոջ կարգավիճակում: 26-ամյակի առթիվ ամուսնու` Մարզպետի հետ նա շրջել է երեւանյան կարուսելներով, այնուհետեւ` տանը նշել ծնունդը  բարեկամների հետ. “Երկուսով հրաշալի օր ունեցանք: Լրիվ մանկության գիրկն էինք ընկել:). շատ ուրախ ծնունդ արեցինք”,- BRAVO.am-ին պատմել է հոբելյարը:

Մարիամի եւ Մարզպետի հարսանեկան արարողությունը


Այսօր` օգոստոսի 15-ին, դերասանուհին ընկերների հետ կշարունակի տարեդարձը նշել լողավազանի մոտ, իսկ մեղրամիսը նրանք պատրաստվում են վայելել աշնանը, հավանաբար, հոկտեմբերին:

Նշենք, որ Մարիամի եւ Մարզպետի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 30-ին: Պսակադրության ժամանակ, որը տեղի է ունեցել Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցում, նորահարսը հուզվել է. “Մի պահ թեքվեցի ու ներկաների աչքերում ուրախության արցունքներ տեսա, ես էլ անկախ ինձնից հուզվեցի: Այդ օրը մեզ այնքան շատ անակնկալներ արեցին, որ հարսանիքն ամբողջությամբ դարձավ անակնկալ:)”:

Մարիամի եւ Մարզպետի հարսանեկան արարողությունը


Մեկ տարի շփումից հետո Մարիամն ու Մարզպետն օրինականացրել են իրենց հարաբերությունները, բայց, ինչպես Մարիամն է պատմել, մի քանի տարի է` ճանաչում է սիրելիին. “Հեռակա կարգով գիտեինք իրար, պաշտոնական “դուք”-ով էինք խոսում: Նա բիզնեսի ոլորտում է, չնայած հիմա բիզնեսն իմ հետաքրքրությունների սահմանում չէ, բայց հետագայում գուցե որոշեմ աշխատել այդ ոլորտում”:

BRAVO.am-ի հետ զրույցում նա նշել է, որ ամուսնությունից հետո իր առօրյան փոխվել է դեպի դրականը՝ այժմ ամբողջովին տարված է ընտանեկան կյանքով. “Շատ երջանիկ եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել: Եթե առաջ պատասխանատու էի միայն ինձ համար, ապա հիմա միմյանց համար փոխադարձ պատասխանատվություն ենք կրում, ինչն ինձ համար հաճելի է”:

Մարիամի եւ Մարզպետի հարսանեկան արարողությունը


Խոսելով իր աշխատանքի ու դերերի մասին` դերասանուհին տեղեկացրել է, որ վերջին շրջանում թատերական ներկայացումներում չի խաղում եւ որեւէ տեղ չի աշխատում. “Թատրոններում ու սերիալներում այսօր ճգնաժամային վիճակ է, դեռ սպասում եմ ամենահարմար տարբերակին: Սերիալում նկարվելիս ֆիլմերից պարբերաբար ստանում էի առաջարկներ, բայց զբաղվածությանս պատճառով մերժում էի: Հիմա էլ դադար է, սակայն նոր դերերի առաջարկներ դեռ չունեմ”:

Bravo.am
Լուսանկարները` Մարիամ Շահինյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW