Մարին օրերս առաջին անգամ վարել է նորաձեւության ցուցադրություն, իսկ ցուցադրվող նմուշները երիտասարդ դիզայներ Անուշ Սահակյանի ու նրա ընտանիքի անդամների ձեռքի աշխատանքներն են եղել:
Մարին եւ դիզայներ Անուշ Սահակյանը
20-ամյա երգչուհին երեկոյի ընթացքում կրել է Անուշի ստեղծած զարդերն ու իր սիրելի կարմիր ժապավեններով զգեստ: Մարին հետեւել է իր ընկերուհու հավաքածուների ստեղծման ընթացքին, նրա հետ անհանգստացել է, զբաղվել կազմակերպչական աշխատանքներով եւ ստանձնել հանդիսավարի պարտականությունները:
“Կրկնակի հուզված եմ, քանի որ երկուսիս համար էլ պատասխանատու օր է: Ինչպես ընկերներն են դիմում`Անուլիկը համատեղում է անհամատեղելի ֆակտուրաներն ու գույները: Ցուցադրվող պարագաները սկզբում ծնվել են նրա մտքում, ապա հայտնվել աշխատանքային սեղանին, որից հետո` այս տաղավարում: Կարծում եմ` Անուշիկի “փախած” զարդերը նրբաճաշակ են”,-նշել է նա:
Հավաքածուի ցուցադրությանը
Մասնագիտությամբ տնտեսագետ Անուշ Սահակյանը շուրջ երկու տարի պատրաստում է զարդեր, հատուկ այս ցուցադրության համար վերջին երկու ամսվա ընթաքում ստեղծել է երկար շղթաներ, գունեղ մանյակներ, մեծ մատանիներ, թիկնոցներ, շարֆեր, փափուկ խաղալիքներով, կոճակներով, շղթաներով պատված զգեստներ եւ այլն:
Նա իր ձեռքի աշխատանքները հաճախ ներկայացնում է ցուցահանդեսներին, բայց առաջին անգամ իր ընտանիքի անդամների հետ կազմակերպել էր նորաձեւության շոու, որի ընթացքում հինգ մանեքենուհի ցուցադրել են մայրիկի` բնական քարերով պատրաստած զարդերը, եղբոր հեղինակած ձեռագործ պայուսակների ու թեւնոցների հավաքածուն, այնուհետեւ` իր ստեղծած զարդերն ու կոկտեյլային զգեստները:
Հավաքածուի ցուցադրությանը
“Տարօրինակ զգեստներ էլ եմ ներկայացրել: Դրանց վրա տարբեր իրեր կգտնեք, որոնք իմ երեւակայությամբ եմ ստեղծել: Մասնագիտական կրթության պակասը լրացնում եմ դիզայներների մոտ անհատական դասընթացներով, բայց մտադիր եմ ավելին սովորել ու իմ ստեղծած ապրանքանիշը զարգացնել”,-BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Անուշը, որը մոդելների քայլքից հետո հարսի ավանգարդ զգեստով ու իր գործած ծաղիկներով քայլել է հարթակով ու պարել հարսանեկան ուզունդարա:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: