×


Մարիկա Թունյանի հարսանիքն ու մեղրամիսը Հունաստանում :)

Մարիկա Թունյանն իր մոդելային կարիերայի ընթացքում բազմիցս կրել է  հարսանյաց զգեստներ, իսկ օրեր առաջ սպիտակ զգեստը կրել է իր իսկ հարսանիքին: Միջազգային մոդելային տարբեր մրցույթներում Հայաստանը ներկայացրած 28-ամյա մոդելն ամուսնացել է: Նրա ամուսինը Ռուբեն Ասոյանն է, որն աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Ռուբեն Ասոյանի եւ Մարիկա Թունյանի պսակադրությանը


Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, որին ներկա են եղել նրանց ամենամտերիմ ընկերներն ու հարազատները: Աստծո օրհնությունը ստանալուց եւ ճերմակ աղավնիներ երկինք բաց թողնելուց հետո նորապսակներն իրենց հյուրերի հետ տոնական օրը շարունակել են ժամանցի կենտրոններից մեկում:

Ռուբեն Ասոյանի եւ Մարիկա Թունյանի պսակադրությանը


BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ Մարիկայի հարսանեկան զգեստի հեղինակը դիզայներ Գեւորգ Շադոյանն է, ով եւս ներկա է եղել խնջույքին: Հյուրերի թվում են եղել նաեւ Մարիկայի մոդել ընկերուհիները:

Մարիկա Թունյանն` ընկերուհիների եւ ամուսնու մայրիկի հետ


Հարսանիքից հետո նորապսակները մեկնել են Հունաստան՝ վայելելու մեղրամիսը: Նշենք, որ մասնագիտությամբ իրավաբան մոդելը զբաղվում է իր հիմնական աշխատանքով, նաեւ շարունակում է մասնակցել նորաձեւության ցուցադրությունների:

BRAVO.am-ը զույգին  մաղթում է ամուր ընտանիք եւ հարատեւ սեր:

BRAVO.am
Լուսանկարը` Մարիկա Թունյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW