×


Մարինա Թագակչյան.“Առաջնեկի ծնունդը մեզ համար շատ սպասված է”

Մարինա Թագակչյանի եւ կինոօպերատոր Ալեքսանդր Քալանթարի` աշնանը կայացած պսակադրությանը BRAVO.am-ն արդեն անդրադարձել է: Այս անգամ հեռուստահաղորդավարուհի-երգահանը մեզ հետ զրույցում պատմել է ընտանիքի, աշխատանքի եւ մայրանալու ցանկության մասին:

Ալեքսանդր Քալանթարի եւ Մարինա Թագակչյանի պսակադրությանը


“Ասում են` ամուսնական կյանքը որոշ ժամանակ անց դառնում է սովորական ու անհետաքրքիր, բայց ամուսնությունն ավելի է ամրապնդել մեր հոգեւոր կապը: Գորշ կենցաղը մեր հարաբերությունները չի փչացրել ու միօրինակ չի դարձել, որովհետեւ աշխատանքից դուրս փորձում ենք մեր ժամանցը հետաքրքիր դարձնել, թեկուզ մեկ օրով գնում ենք Երեւանից դուրս ու հանգստանում Հայաստանի գեղատեսիլ քաղաքներում”,-ասել է նա:

Զույգը հարսանիքից հետո մեղրամիսը վայելելու չի մեկնել, քանի որ Մարինան նկարահանումներ է ունեցել.“Այժմ էլ աշխատանքով ենք տարված, Ամանորի գիշերը երեկույթ վարելու առաջարկ եմ ստացել, բայց երկմտում եմ, որովհետեւ ամուսնական առաջին տարին կցանկանայի ընտանեկան մթնոլորտում անցկացնել: Ամուսնուս հետ դեռ քննարկում ենք, չնայած` ինքն էլ ներկա կլինի, բայց աշխատանքը մնում է աշխատանք: Ազատ գրաֆիկ չունենք, բայց մեծ հույս ունենք, որ Նոր տարուց հետո կկարողանանք հանգստանալ”:

Ալեքսանդր Քալանթարի եւ Մարինա Թագակչյանի հարսանիքին


Մարինա Թագակչյանը նշել է, որ լիակատար երջանկության համար իրենց պակասում է բալիկը, եւ հավելել, որ փոքրուց երազել է երեք որդու մայր լինել. “Երեխան ընտանիքի կայացման հարցում ամենակարեւոր նախադրյալն է, որովհետեւ երկուսով շատ լավ է, բայց ընտանիքը թերի է, մեր կողմից աշխատանքներ տարվում են:): Սովորաբար, մայրերն ավելի շատ աղջիկ են ուզում ունենալ, բայց հայ մենթալիտետում եւ կենցաղում մի քիչ խղճում եմ աղջիկներին, իսկ տղաներն ավելի արտոնյալ են: Ամուսինս էլ որդի է ուզում, բայց հոգու խորքում զգում եմ, որ դստերն ավելի շատ կսիրի: Չի բացառվում, որ երկվորյակ կունենանք, որովհետեւ սկեսրայրս զույգ եղբայր ունի: Առաջնեկի ծնունդը մեզ համար շատ սպասված է”:

Աիդա Սարգսյանը` Մարինա Թագակչյանի հարսանիքին


Հաղորդավարուհին իր գործընկերոջ` Տիգրան Հարությունյանի հետ զբաղված է “Մաեստրո շոու” հեռուստածրագրի ամանորյա թողարկումներով, նշում է` դուետներ են ներկայացնելու.“Մի երգը շատ պատասխանատու է. կերգենք Տաթեւիկ Հովհաննիսյանի եւ Արթուր Գրիգորյանի “Իմ Նոր տարի”-ն: Այս անգամ երգիչներից բացի, մանուկների ենք հրավիրելու, չէ որ Նոր տարվա հեքիաթն առաջին հերթին նրանցն է: Հետագայում կլինեն թեմատիկ երեկոներ. փորձելու ենք գտնել էկրաններից վաղուց կորած երգիչներին”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Մարինա Թագակչյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW