×


Մարտ Բաբայանն ու Սոֆյա Ղուլյանը նորություններ ունեն

Մարտ Բաբայանի պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ երգիչը Նոր տարին կնշի Մոսկվայում՝ տարեմուտին երգելով ժամանցի մի քանի վայրում.«Այս անգամ եւս տոներին աշխատանքի մեջ կլինենք։ Տարին հագեցած էր նորություններով։ Մեկ տարի առաջ թողարկված «Ты любовь моя» երգի շնորհիվ այնքան հրավերներ ունեցանք, որ նույն ոճում ձայնագրեց «Выходи за меня» երգը»:

Սոֆյա Ղուլյանը եւ Մարտ Բաբայանը


Նա նշել է, որ ամուսնական թեմայով նոր երգը հնչում է ռուսական ռադիոալիքներով, առաջիկայում Մոսկվայում կնկարահանեն տեսահոլովակը.«Մարտն աշխատում է ոչ միայն հայ ու ռուս, այլեւ հրեա, գնչու հանդիսատեսի համար, եւ այս երգը նրանց կողմից շատ է սիրվել։ Ռեժիսորը կլինի Զառա Նազարյանը, օպերատորը՝ Սուրեն Թադեւոսյանը։ Սյուժեն որոշված է, դերասաններն ընտրված են, նկարվելու են տարբեր ազգերի միայն տղաներ։ Ի դեպ, նրանցից մի քանիսն իրական փեսաներ են, որոնք այս հոլովակի միջոցով անակնկալ են մատուցելու իրենց սիրելի աղջիկներին»։

2017 թվականին կթողարկվի Մարտ Բաբայանի զուգերգերի ձայնասկավառակը, որում տեղ կգտնեն Մարգարիտա Պոզոյանի, Քրիստինե Պեպելյանի, Զառայի, Աննա Գալկինայի  եւ այլ կատարողների հետ երգերը.«Վերջին դուետը Հուսեյն Մանապովի հետ է, որը կովկասյան երգերի հայտնի կատարող է։ «Ընկերներ ու եղբայրներ» կոչվող զուգերգն արդեն ձայնագրել են, տարվա սկզբին կհնչի։ Ի դեպ, Մարտը երգեր է գրում ոչ միայն իր, այլեւ գործընկերների համար։ Վերջերս հեղինակել է Ռուսաստանի ռադիոկայաններից մեկի հիմնը, որը կատարում են ռուս երգիչները»։

Արամեն եւ Անժելիկա Ագուրբաշը


Սոֆյան նաեւ հայտնել է, որ Ռուսատանում ստեղծել է «Կարմիր գորգ» ամսագիրը, որի շնորհանդեսը կայացել է «Տաշի շոու»-ի ժամանակ: Առաջին համարի շապիկին Արամեն եւ Անժելիկա Ագուրբաշն են.«Քանի որ մարտին Կրեմլում տեղի է ունենալու Արամեի մենահամերգը՝ նվիրված իր գործունեության 10-ամյակին, առաջինն իրենց անդրադարձանք։ Իսկ հաջորդ շապիկին մեկի փոխարեն կլինեն երեք արտիստ՝ «Ռուսաստանի ձայն»-ին մասնակցած հայ երգիչներից։ Նրանց անուններն այս պահին չեմ բարձրաձայնի, որովհետեւ իրենք էլ դեռ չգիտեն այդ մասին: Հայ եւ ռուս արտիստների մասին ամսագիր Ռուսաստանում չկար, որոշեցինք բացը լրացնել»։

Պրոդյուսերը գարնանը նախատեսում է Ռուսաստանում համերգային շրջագայություն կազմակերպել երեք հայ երգչի հետ, որոնցից մեկը Մարտ Բաբայանն է.«Արդեն 14 քաղաքի հետ պայմանավորվածություն ունեմ, քիչ-քիչ ցանկն ընդայնվում է, հնարավոր է՝ Հայաստանում էլ նույն կազմով համերգ լինի»։

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Սոֆյա Ղուլյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW