×


Մարտ Բաբայանի դստեր 1-ամյակը ծովափին

Մարտ Բաբայանն ու Էլեն Ամյանը մեկ տարի է՝ վայելում են իրենց դստեր ներկայությունը: Երգիչը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է՝ ինչպես են նշել աղջնակի առաջին տարեդարձը, տրամադրել է լուսանկարներ ու խոսել առաջիկա նորությունների մասին:

Մարտ Բաբայանը՝ դստեր հետ


Փոքրիկի 1-ամյակը ծնողները տոնել են Կրասնոդարում հանգստի ժամանակ: «Իմ բոլոր մտերիմներն այստեղ են, քանի որ հիանալի եղանակ է եւ շատ օգտակար երեխայի համար: Ամենամտերիմ մարդկանցով եւ մեծ ուրախությամբ ենք նշել Մարիելլայի տարեդարձը»,-ասել է երգիչը:

Նա նշել է, որ աղջիկն իր ծննդով փոխել է իրենց կյանքը.«Նա Աստծո պարգեւ է, որը բերում է կյանքի լիարժեք փոփոխություն»:

Մարտն ասել է, որ առաջիկայում պատրաստվում է նոր երգ եւ տեսահոլովակ ներկայացնել հանդիսատեսին, նաեւ ծրագրում է 2020-ին մեծ համերգով հանդես գալ Մոսկվայում:

Մարտ Բաբայանի ընտանիքը


«Ուզում եմ բոլորին մաղթել մեծ, մարդկային երջանկություն: Պետք է հիշել մի պարզ կանոն՝ եթե ուզում եք բախտը ձեր կողմից լինի, պետք է կարողանաք լավ տպավորություններով կիսվել եւ երբեք մարդկանց չքննարկել բացասականով: Ես սիրում եւ հպարտանում եմ իմ ազգով»,-եզրափակել է երգիչը:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Մարտի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին