×


Մարտա Կիրակոսյան.«Անկեղծ ասած՝ ստիպել են, որ մասնակցեմ:)»

Մարտա Կիրակոսյանը տեւական դադարից հետո կրկին ակտիվ աշխատում է։ Երգի թատրոնից հայտնի երգչուհին նշում է՝ իրեն ավելի շատ ճանաչում էին մանուկ հասակում.«Հիմա շատերը չեն ճանաչում, բայց չեմ կարծում, թե շատ եմ փոխվել. կտրուկ ոճափոխություն չեմ արել, ուղղակի մեծացել եմ»,-BRAVO.am-ին ասել է նա։

Մարտա Կիրակոսյանը


23-ամյա երգչուհին հաճախ է թարմացնում լուսանկարները եւ կրկին նոր ֆոտոշարք ունի.«Վերջերս ֆոտոշարքերի շատ առաջարկներ եմ ստանում, նաեւ լուսանկարվել եմ վրացի դիզայներ Ավթանդիլի նոր հավաքածուի զգեստներով։ Առհասարակ, շատ եմ սիրում լուսանկարվել, նաեւ լուսանկարել. երեւի իմ նախասիրություններից մեկն է»:

Մարտա Կիրակոսյանը


Ինչպես տեղեկացրել ենք, այժմ նա մասնակցում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծին. «Անկեղծ ասած, ստիպել են, որ գնամ մրցույթի առաջին փուլին. Արթուր Գրիգորյանի աղջկա՝ Մանեի, ռեժիսոր Արթուր Մանուկյանի եւ այլ ընկերներիս հորդորներով մասնակցեցի, ժյուրին էլ հասկացել էր, որ չէի ուզում երգել։ Մրցակցությունը մեծ է, բայց իմ պայքարն առաջինն ինքս ինձ հետ է, որ ամեն փուլին ավելի լավ երգեմ։ Նաեւ մեծ պատասխանատվություն է. ուզում եմ արդարացնել ինձ սիրող մարդկանց սպասումները։ Վերջին փուլում եթե հաղթեմ, այդ ժամանակ ամեն ինչ կտրուկ կփոխվի, իսկ մինչ այդ կփորձեմ առավելագույնս լավ ներկայանալ»։

BRAVO.am   
Լուսանկարները՝ Կարեն Խոնթյանի եւ Մարտայի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW