×


Մարտայի առաջին հարցազրույցը հարսանիքի թեմայով

Օրեր առաջ Մարտա Կիրակոսյանն ու Նահապետ Խաչատրյանն ամուսնացել են: Երգչուհին հարսանիքից հետո առաջին հարցազրույցը վստահել է BRAVO.am-ին` խոսելով կյանքի կարեւորագույն օրվա մասին, նաեւ առիթը բաց չի թողել սիրելիին սիրո խոստովանություն անելու համար:

Մարտան նշել է, որ այս շրջանում հարսանիք անելը պատահական չէր.«Մոտ մեկ ամիս առաջ ենք որոշել հարսանիքի օրը, քանի որ վերջերս լուծվեց մեր բնակարանի հարցը»:

Մարտայի եւ Նահոյի հարսանիքին


Զույգը պսակադրվել է Սուրբ Սարգիս եկեղեցում` փեսայի ընկերոջ քավորությամբ. «Որոշել էինք հանդիպել եկեղեցում, սակայն Նահոյենք որոշեցին ինձ անակնկալ անել եւ շատ հայկական ձեւով, մեքենաների ազդանշաններով մեր տուն եկան»,-պատմել է նորահարսիկը եւ ավելացրել.«Հարսանիքս անցել է այնպես, ինչպես երազել եմ, այսինքն` մարդիկ լիարժեք ուրախացել են, եւ բոլորս անխտիր քեֆ ենք արել: Ինչպես ասաց Ֆելոյի կինը` կարծես Նոր տարի լիներ: Ինձ համար կարեւոր էր, որ հարսանիքս լիներ ոչ թե ճոխ եւ շքեղ, այլ՝ իսկական: Վստահ կարող եմ ասել` այդպես էլ եղավ»:

Մարտա Կիրակոսյանը՝ հայրիկի հետ


Անդրադառնալով սիրելիին մատուցած անակնկալներին` Մարտան ասել է. «Հարսանիքի նախորդ գիշերը որոշեցի, որ պետք է պարեմ, այն էլ՝ հայկական: Վստահ էի, ոչ ոք չէր սպասում, որ ես հայկական կպարեմ: Նաեւ կատարեցի Հախվերդյանի հին ու սիրված երգերից «Իմ սերը»: Սա նույնպես շատ արագ եմ որոշել: Ընկերներիս շնորհիվ հասցրի արագ պատրաստվել. շատ շնորհակալ եմ Մելսին»:

Մարտայի եւ Նահոյի հարսանիքին


Հարսանիքից հետո զույգն ամուսնական ճամփորդության չի մեկնել, քանի որ երգչուհին նկարահանումներ ունի: Իսկ համատեղ կյանքի մասին խոսելիս Մարտան ասել է.«Ես եւ Նահոն իրար շատ երկար տարիներ է` ճանաչում ենք: Մեր ընկերությունը տարի եւ քանակ չունի: Մենք այնքան լավ ենք իրար ճանաչում, որ մեր կյանքը ոչ թե փոխվել է, այլ ավելի հանդարտ, հանգիստ եւ խաղաղ է դարձել, չնայած` հիմնականում այդպես էլ եղել է: Ճիշտ է` չեմ սիրում բարձրաձայնել անձնականիս մասին եւ ստատուսներ գրել կամ հայտարարել, որ երջանիկ եմ, բայց այսօր չդիմացա: Շնորհակալ եմ Աստծուն, որ այսօր ունեմ Նահոյի պես հոգատար, անփոխարինելի եւ հարազատ ընկեր իմ կյանքում: Նահո, եթե կարդում ես` ես քեզ սիրում եմ»:

BRAVO.am-ը շնորհավորում է զույգին եւ մաղթում երկար տարիների երջանիկ համատեղ կյանք:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սարգիս Մկոյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին