×


Մարտը, Քրիստինեն, Սիլվան, Սոնան, Արամեն եւ այլք` Մարկ Սաղաթելյանին նվիրված տեսահոլովակում

Մարկ Սաղաթելյանի հիշատակին նվիրված երգ են հեղինակել Մարտ Բաբայանը եւ Ավետ Բարսեղյանը, որը տեսահոլովակով կներկայացվի հունվարի 20-ից: Նախաձեռնությանը մասնակցել են Քրիստինե Պեպելյանը, Զարուհի Բաբայանը, Արամոն, Սոնան, Սիլվա Հակոբյանը, Արամեն, Մհերը, Արմենչիկը եւ այլք, ջութակի պարտիան նվագում է Էդգար Հակոբյանը:

Մարտ Բաբայանը եւ Մարկ Սաղաթելյանը


Մարտ Բաբայանը BRAVO.am-ին հայտնել է, որ գաղափարը Մարկի ընկերներից Տարոն Պողոսյանինն է, որը տեսահոլովակի պրոդյուսերն է.“Երբ ինձ ասաց այդ մասին, մի քանի րոպեում գրեցի մեղեդին: Ցավոք, Մարկի հետ չհասցրի շատ մտերմանալ, քանի որ նա իրեն շատ մոտ չէր թողնում: Մի անգամ ասաց` “Մարտ, քեզ սիրում եմ որպես մարդ ու որպես արտիստ”, նրա խոսքերը շատ հաճելի էին: Իմ երգացանկից նա սիրում էր “Обнимаю” երգը, իսկ “Музыка”-ն հատուկ էի գրել` իմանալով, որ կհավանի այդ ոճը, ինչի մասին ինձ հայտնեց մեր վերջին աշխատանքի ժամանակ… Մեկ ժամ հետո նրան շտապօգնության մեքենայով տարան հիվանդանոց…”:

Սիլվա Հակոբյանը եւ Մարտ Բաբայանը


Տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է, նկարահանման աշխատանքներին աջակցել է Արմեն Պետրոսյանը` Մենչը.“Նա իսկական ընկերոջ պես մեզ օգնեց, գործի մեծ մասն իր թիմն է արել, չնայած` այդ մասին չի բարձրաձայնում: Շնորհակալություն Տարոն Պողոսյանին, մենք տեսել ենք` ինչպես էր նա պայքարում Մարկի կյանքի համար: Այս հոլովակը ստեղծվել է Մարկի հարազատների ու նրան սիրող մարդկանց համար: Շնորհակալ եմ այն երգիչներին, որոնք համաձայնեցին ու միացան մեր նախագծին”,-նշել է Մարտ Բաբայանը:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Մարտ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW