×


Մարտին Մկրտչյանը 32-ամյակը Թբիլիսիում եւ կնոջ շնորհավորանքը

Մարտին Մկրտչյանը երեկ դարձել է 32 տարեկան: Ծննդյան օրը երգիչն անցկացրել է Թբիլիսիում՝ կնոջ եւ մտերիմ ընկերների շրջապատում: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է երգչի պրոդյուսեր Արմին Մովսիսյանը:

Հռիփսիմե Հակոբյանը եւ Մարտին Մկրտչյանը


Ուղեւորության ընթացքում արված լուսանկարներն իր «ֆեյսբուքյան» էջում հրապարակել է հոբելյարի կինը՝ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը, եւ կատարել հետեւյալ գրառումը.«Ծնունդդ շնորհավոր, իմ ամենալավ ընկեր, իմ սեր»:

Տոնական տորթի վրա, ինչպես կտեսնեք ստորեւ ներկայացված լուսանկարում, պատկերված են ամուսիններն՝ իրենց որդու հետ:):

Մարտին Մկրտչյանը 32-ամյակը նշել է Թբիլիսիում


Հիշեցնենք, որ տարեդարձի օրը երգիչն անակնկալ մատուցեց երկրպագուներին՝ ներկայացնելով նոր՝ «Կարոտել եմ» երգի տեսահոլովակը, որը կարող եք դիտել այստեղ

BRAVO.am
Լուսանկարները՝ Հռիփսիմե Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW