×


Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը Լեոյի ատամհատիկը տոնի են վերածել :)

Օրերս երեւանյան ժամանցի կենտրոններից մեկում էին հավաքվել հայտնի ամուսիններ Մարտին Մկրտչյանի եւ Հռիփսիմե Հակոբյանի հարազատները, ընկերներն ու մտերիմները, իսկ առիթը զույգի 10 ամսական որդու` Լեոյի ատամհատիկն էր:

Հռիփսիմե Հակոբյանը` որդու հետ


BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին ասել է, որ շատ ուրախ օր են անցկացրել: Նա տեղեկացրել է, որ ատամհատիկի բուն արարողության ժամանակ Լեոն միանգամից երկու մասնագիտություն է ընտրել` երգիչ եւ դատավոր:):

Հռիփսիմե Հակոբյանը տոնական օրվա աքսեսուարների համար նախընտրել էր սպիտակ գույնը: Ինքն ու որդին նույնպես ճերմակ հագուստով են եղել:

Փոքրիկ Լեոյի ատամհատիկին


BRAVO.am-ը Լեոյին առողջ ատամիկներ է ցանկանում:):

BRAVO.am
Լուսանկարները` Հռիփսիմե Հակոբյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW