Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հաջորդ իսկ խաղին հանդես կգա նոր մարզահագուստով, որը մեր ֆուտբոլիստների համար արտադրել է հայտնի “Adidas” ընկերությունը: Կարմիր եւ սպիտակ մարզաշապիկների ձախ կողմում ՀՀ պետական զինանշանն է, իսկ աջ կողմում՝ “Adidas” ընկերության լոգոն:
Մեր ֆուտբոլիստներն արդեն կխաղան նոր` “Adidas” մարզահագուստով
Ինչպես մարզահագուստի շնորհանդեսին այսօր հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Մինասյանը, “տանը խաղալիս մեր տղաները հանդես կգան կարմիր, իսկ արտերկրում՝ սպիտակ գույնի մարզահագուստով”:
Նոր մարզահագուստը դուր է եկել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին եւ հավաքականի ավագ Սարգիս Հեվսեփյանին: “Մարզահագուստը գեղեցիկ է, աչքի համար հաճելի: “Adidas” ընկերությունն իր վարկանշով առաջատար ընկերություն է: Հույս ունեմ, որ նոր մարզաշապիկները հաջողություն կբերեն մեր հավաքականին գալիք խաղերում”,- ասել է Վարդան Մինասյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը
Հավաքականի ավագն էլ նշել է, որ ի տարբերություն նախորդ մարզահագուստի, այս մեկն իրեն ավելի է դուր գալիս: Սարգիս Հովսեփյանն անկեղծացել է, որ նախորդ մարզահագուստի գուլպաների գույնն այնքան էլ իր սրտով չէին:). “Մեր տղաներն էլ են կարծում, որ նոր մարզահագուստը գեղեցիկ է եւ հարմար”:
Նշենք, որ “Adidas”-ը համագործակցում եւ մարզահագուստ է արտադրել այնպիսի երկրների հավաքականների համար, ինչպիսիք են Իսպանիան, Գերմանիան, Արգենտինան, Սլովակիան, Հունաստանը, Ռուսաստանը:
Ներկայացվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր` "Adidas" մարզահագուստը
BRAVO.am-ը շնորհավորում է մեր հավաքականին նոր մարզահագուստ ձեռք բերելու առիթով եւ մաղթում նոր հաղթանակներ նոր հանդերձանքով:):
Տեքստը` Եկատերինա Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: