Վաղը՝ մայիսի 27-ին, կկայանա Մերի Մակարյանի նշանադրությունը։ BRAVO.am-ը լուսանկարել է դերասանուհուն, ով առայժմ չի բացահայտում մանրամասները՝ խոստանալով սիրելիի մասին պատմել արարողությունից հետո։
Մերի Մակարյանը
Նշենք, որ Մերիի ընտրյալը Լոս Անջելեսից է, մասնագիտությամբ իրավաբան է։ Հաղորդավարուհի-դերասանուհին այժմ զբաղված է նախապատրաստական աշխատանքներով, ժամանցի վայրերից մեկում կայանալիք խնջույքին ներկա կլինեն ոչ միայն զույգի հարազատները, այլեւ մտերիմ գործընկերները՝ շոու-բիզնեսի ոլորտից։
Մերի Մակարյանը՝ սիրելիի հետ
Ինչպես պատմել է Մերին, այս շրջանում նկարահանվում է «Առաջնորդները» սերիալում, այլ նախագծերում զբաղված չէ։ Նա վերջին մեկ ամսում սկսել է հետեւել իր սննդակարգին, սակայն ոչ թե նիհարելու, այլ առողջ ապրելակերպի համար. «Երբեւէ չեմ փորձել հատուկ դիետաների հետեւել, բայց միշտ ցանկացել եմ նիհարակազմ աղջիկ լինել։ Քանի որ ծանրաբեռնված եմ, դրսում «ֆասթ ֆուդ»-ով էի սնվում, բայց հիմա օգտակար չափաբաժիններով հստակ ժամերի եմ ուտում։ Նույնիսկ նկարահանման ժամանակ գործընկերներս գիտեն, որ պիտի ճիշտ ժամին սնվեմ, եւ կատակում են, թե արդյոք կարող են իմ սննդից օգտվել»։
BRAVO.am
Լուսանկարները` Արուսիկ Մարկոսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: