×


Մերի Մակարյանն ամուսնացել է

Մերի Մակարյանի հարսանիքի տեսանյութերն ու Լիլուի անակնկալը

Մերի Մակարյանի նախահարսանեկան խնջույքի լուսանկարները ներկայացնելով` նշել էինք, որ հարսանիքին եւս հաշված օրեր են մնացել: Եվ ահա, Հայաստանում նշանադրվելուց հետո Միացյալ Նահանգներ տեղափոխված դերասանուհին եւ ընտրյալը` Վարդանը, ամուսնացել են:

Մերի Մակարյանն ամուսնացել է


Համացանցում են հայտնվել զույգի հարսանեկան արարողության կարեւորագույն պահերի տեսանյութերն ու լուսանկարները: Խնջույքին ներկա են եղել երեւանաբնակ երգիչ Արսեն Գրիգորյանը, հումորիստ Վահագն Ստեփանյանը` Դելոն,  եւ ուրիշներ: Երեկոն վարել է Գեւորգ Եղիազարյանը:

Մերի Մակարյանն ամուսնացել է


Նորահարսին անակնկալ է մատուցել Լիլուն: Երգչուհին տեսանյութ է հրապարակել, որտեղ երգում է Մերիի համար, նաեւ գրել է.«Երկար տարիներ աշխատելով միասին Հայաստանում` երբեւէ չէի պատկերացնի, որ օվկիանոսից այն կողմ ներկա կգտնվեմ քո հարսանիքին։ Կարծում եմ` ուրախացրի քեզ իմ անակնկալով: Անսահման երջանկություն եմ մաղթում ձեզ»:

BRAVO.am







Կարդալ ավելին

Quality Sign BW