Ռեժիսոր Գոռ Պետրոսյանն ու հաղորդավարուհի Մերի Ներսիսյանը երկշաբաթյա ընտանեկան արձակուրդը վայելում են Ալավերդիում եւ Դիլիջանում: BRAVO.am-ի հետ զրույցում Մերին նշել է, որ բնության, թարմ օդի, հանգստության եւ լռության կարիք ունեին.“Ամեն տարի գարնանը մենք ծրագրում ենք մեր ամառային հանգիստը: Միջոցառումներով լինելով տարբեր մարզերում` հասցրինք սիրահարվել նաեւ Լոռվա բնությանը: Որոշեցիք, որ հանգստանալու ենք Հայաստանում”:
Մերի Ներսիսյանը` դստեր հետ
Հաղորդվարուհու համար Լոռին ասոցացվում է Թումանյանի հետ, Դեբեդն էլ` “Անուշ” պոեմի: Նրա խոսքով՝ մի ամբողջ օր դուստրը`Էվան, ծնողներին ստիպել է գտնել այն ժայռը, որտեղից Անուշը ցած է նետվել.“Խնդրում էր ավելի մանրամասն պատմել, թե ինչու ու ինչպես է արել դա: Մեր պատասխանները, սակայն, նրան չէին բավարարում, եւ արդեն հուսահատ որոշեցի նկարագրել տեսարանը, իհարկե, մասամբ”:
Մերի Ներսիսյանը
Մերին տեղի բնությունը նկարագրում է որպես խենթանալու աստիճան առեղծվածային ու գրավիչ.“Մեր հյուրանոցն անմիջապես գետի ափին է, եւ ամեն օր արթնանում ու քնում ենք Դեբեդի ձայնն ականջներիս, Ձորագետի հարուստ անտառներն ու ժայռերն աչքներիս առաջ”:
Արտասահմանյան ճամփորդության սիրահար հաղորդավարուհին հույս ունի, որ առաջիկայում այդ առիթը եւս կընձեռվի.“Սա առաջին տարին է, երբ մենք հանգստանում ենք 3-ով` ես, Գոռն ու Էվան: Աղջիկս մեր ուրախությունն է, հումորներ, զվարճալի ակնթարթներ ապահովողը: Նա հանգստի սիրահար է, գնահատում է ամեն մանրուք, մենք էլ անում ենք ամեն ինչ, որ չձանձրանա ու լավ հանգստանա, քանի որ այս տարի գնալու է դպրոց”:
Մերին եւ Գոռն` իրենց դստեր հետ
Հանգստից հետո շատերը դժվարությամբ են վերադառնում աշխատանքի, սակայն հաղորդավարուհու եւ ռեժիսորի ընտանիքում այլ է: Նրանք ուրախ են, որ օրեր անց թարմ ուժերով դարձյալ կանցնեն իրենց սիրելի գործին.““Մայրիկների ակումբ” հաղորդաշարը կունենա նոր խորագրեր, որտեղ իրենց հուզող հարցերով ներառված կլինեն բացառապես մարզերում բնակվող մայրիկները: Հաշմանդամություն ունեցող երեխաներին նվիրված շատ հետաքրքիր նախաձեռնություն ենք սկսելու` նոր, թարմ ու շատ օգտակար”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մերի Ներսիսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: