Արմենիա TV-ի այս եթերաշրջանում ցուցադրվում է Մերի Շահինյանի «Կտոր մը Հայաստան» հեղինակայի հաղորդաշարը, իսկ հաղորդավարուհին ծննդաբերության արձակուրդի մեջ է եւ պատրաստվում է առաջին անգամ մայրանալ:
Մերի Շահինյանը շուտով կմայրանա
«Մեր ընտանիքի կյանքում նոր ու հրաշալի փուլ է սկսվում: Ես պատրաստվում եմ իմ առաջնեկի ծնունդին»,-«ֆեյսբուքյան» իր էջում գրել է ապագա մայրիկը` հավելելով, թե խոստանում է հետծննդյան արձակուրդում երկար չմնալ:
Մերի Շահինյանն` ամուսնու հետ
Հիշեցնենք, մեկ տարի առաջ BRAVO.am-ը տեղեկացրել էր, որ Մերի Շահինյանն ամուսնության առաջարկ է ստացել, որն ընդունել է: Հաղորդավարուհու ամուսինը գերմանաբնակ գործարար Արտաշես Մարգարյանն է:
BRAVO.am
Լուսանկարները` Մերի Շահինյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: