Մերի Ներսիսյանի եւ Գոռ Պետրոսյանի ընտանիքում օրեր առաջ`հունիսի 25-ին, կրկնակի տոն է եղել: Ծնողները նշել են իրենց դստեր՝ Սառայի 3-ամյակը, ինչպես նաեւ մկրտել նրան եւ եղբորը՝ Ռոբին: Այս մասին BRAVO.am-ին պատմել է հաղորդավարուհին եւ լուսանկարներ փոխանցել:
«Մենք մեր բացթողումն ենք համարում, որ փոքրիկները չեն մկրտվել ծննդյան 8-րդ օրը, եւ սպասել ենք այսքան: Մեկ օրում որոշեցինք եւ իրագործեցինք: Էվան շուտ է մկրտվել: Մենք շատ չենք կարեւորում ճոխ խնջույքները, շքեղ արարողությունները: Մեզ համար կարեւորը հոգեւոր խորհուրդն ու կարեւորությունն է»,-նշել է նա:
Գոռ Պետրոսյանի եւ Մերի Ներսիսյանի ընտանիքը
Մկրտության վայրը վաղուց որոշել էին: Ինչպես պատմել է Մերին, քանի որ իր ընտանիքը սիրում է Հայաստանի բոլոր մարզերը, որոշեցին ընտրել Տավուշը, իսկ եկեղեցին`Հաղարծին վանական համալիրը:
Սառան անհամբեր սպասել է իր տարեդարձին: Դեռ մեկ ամիս առաջ սկսել է խոսել ու պատմել այդ օրվա մասին, նախապես որոշել հագուստի գույնը, ձեւը, գլխազարդը եւ այլն: Նվերների հստակ պատվերներ է տվել քույրիկին ու եղբորը. Էվայից մեծ ձվիկ էր ուզել՝ լի նվերներով, իսկ եղբորից՝ խաղալիք արդուկ:
Մերի Ներսիսյանը՝ որդու հետ
«Շատ է սիրում Մինի Մաուսին եւ արդեն 3-րդ տարին է` խնդրում է, որ իր ծննդյան տոնին նա ներկա լինի: Երկար փնտրելուց հետո Դիլիջանում գտանք մկնիկին ու հրավիրեցինք տարեդարձին»,-նշել է հաղորդավարուհին:
Երեխաների կնքահայրը հաղորդավար Մամիկոն Սիմոնյանն է.«Նա տեսակով երեխա պաշտող է: Շատ սիրում է մեր երեխաներին ու կապված է նրանց հետ: Մենք էլ սիրում ենք Մամիկոնի՝ մեր օրերի համար բացառիկ ազնիվ ու մաքուր տեսակը: Ուզում էինք, որ այս կապով ավելի ամրանա մեր մտերմությունը»,-ասել է Մերին:
Գոռ Պետրոսյանի եւ Մերի Ներսիսյանի երեխաները
Նրա խոսքով՝ Սառան եւ Ռոբը դեռ շատ փոքր են կնունքի իմաստը հասկանալու համար: Սառային պատմել են այդ մասին հնարավորինս պարզ ու մատչելի: Նա շատ լուրջ ու գիտակից հայացքով հետեւել է մկրտության ընթացքին՝ կատարելով քահանայի ասածները:
Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մերի Ներսիսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: