×


Մերին, Արմանը, Լիլիթը եւ Վահեն` բայքերնե՞ր :)

BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է,  որ “Առավոտ լուսո”-ն եթեր է վերադարձել նոր կազմով. աշխատանքային օրերին առավոտյան ժամը 8:00-ին Հանրայինի տաղավարից բարի առավոտ են մաղթում Լիլիթ Մուրադյան-Վահե Խանամիրյան եւ Արման Մարգարյան-Մերի Ներսիսյան հաղորդավարական զույգերը:

"Առավոտ լուսո" հաղորդման տաղավարում


Նրանցից միայն Լիլիթը վաղ արթնանալու խնդիր չունի, սակայն հեռուստադիտողին ճիշտ ժամին եւ պատշաճ ձեւով ներկայանալու համար նրանք պատրաստ են “զոհողությունների”:):

Վահե Խանամիրյանը մեզ հետ զրույցում նշել է, որ լրատվականից անցումն առավոտյան ժամանցային հաղորդման ենթադրում է որոշակի դժվարություններ, որոնք միշտ պատրաստ է հաղթահարել:

Լիլիթ Մուրադյանն էլ վստահեցրել է, որ վարսերի գույնի փոփոխությունը նոր եթերաշրջանով չէ պայմանավորված:), իսկ այս անգամ կներկայանա ավելի հարուստ նյութերով:

Արման Մարգարյանը
“Առավոտ լուսո”-ն համատեղում է “Jazz parking”-ի եւ “TV Parking”-ի աշխատանքների հետ:

Մերի Ներսիսյանը, որը շուրջ  մեկ տարի բացակայել է առավոտյան եթերից, այսօր եւս պատրաստ է հեռուստադիտողին ներկայացնել բազմաբովանդակ հաղորդում:

Լիլիթ Մուրադյանը և Վահե Խանամիրյանը


“Կադրից դուրս բավական մեծ աշխատանք ենք կատարել: Շուրջ 2 ամիս մասնագիտական դասընթացների ենք մասնակցել, համագործակցել ենք դիզայներ-մոդելավորողների հետ: Մեկ ամիս մոտոցիկլետ վարելու դասընթացների ենք հաճախել, որպեսզի կարողանանք հաղորդման անոնսի համար հետաքրքիր հնարքներ ցուցադրել”,-ասել է Մերին` հավելելով, որ իրենց մոտոցիկլետներով տեսնելիս շատերին թվացել է, թե սերիալի նկարահանումներ են ընթանում:

Լիլիթ Մուրադյանը, Վահե Խանամիրյանը, Արման Մարգարյանը եւ Մերի Ներսիսյանը


“Անձնական մարզիչ”, “Ձեռքից ձեռք”, “Համեղ առավոտ”, “Առավոտյան նախաճաշ”,
“Ձեռագործ”, “Հյուր է “Առավոտ լուսո”-ն”, “Հանրային բժիշկ”, “Իմ իրավունք”,
“Դու ես նորաձեւությունը”. հաղորդման գծային պրոդյուսեր-ռեժիսոր Գոռ Պետրոսյանի խոսքով` ահա այս խորագրերում հեռուստադիտողները կգտնեն վերոնշյալ թեմաներին վերաբերող հարցերի պատասխանները:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հանրային հեռուստաընկերության

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW