×


Էշթոն Քաթչերը եւ Միլա Կունիսը ծնողներ են դարձել :)

2011 թվականին Դեմի Մուրից բաժանվելուց հետո Էշթոն Քաթչերը սիրավեպ սկսեց Միլա Կունիսի հետ, իսկ այսօր արդեն զույգը վայելում է ծնողներ դառնալու բերկրանքը:): Դերասանների երեխան ծնվել է սեպտեմբերի 30-ին:

Էշթոն Քաթչերը եւ Միլա Կունիսը ծնողներ են դարձել


Ինչպես հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները, ծննդաբերությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսի “Cedars-Sinai” հիվանդանոցում, ուր էլ ժամանել է զույգը փոքրիկի լույս աշխարհ գալու օրվա առավոտյան: Միլան Էշթոնին դուստր է պարգեւել:

Էշթոն Քաթչերը եւ Միլա Կունիսը ծնողներ են դարձել


Հիշեցնենք, դերասանները դեռ պաշտոնապես ամուսնացած չեն: 36-ամյա Էշթոնը եւ 31-ամյա Միլան պլանավորում են պսակադրվել 2015 թվականին: Հարցազրույցներից մեկում նորաթուխ մայրիկը հայտնել էր, թե առաջնեկի ծնվելուց հետո ցանկանում է կրկին հղիանալ:

BRAVO.am
Աղբյուրը` Spletnik.ru

Կարդալ ավելին

Quality Sign BW