Իտալիայից Երեւան տեղափոխվելուց հետո Միլենա Վարդանյանը շուրջ մեկ տարի նկարահանվում է սերիալներում ու տարբեր նախագծերում: Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանի կրտսեր քույրը BRAVO.am-ին պատմել է իր աշխատանքային նորությունների մասին։
Միլենա Վարդանյանը
2016 թվականը եզրափակեցի «Թաքնված սեր» սերիալով, որն ինձ մեծ փորձ տվեց, նաեւ դրա շնորհիվ նոր դերերի առաջարկներ ստացա, սակայն այդ նախագծերն իմ սրտով չէին, ստիպված էի հրաժարվել։
Օրեր առաջ նկարահանվել եմ Սարոյի «Էս աղջիկը գիժ ա» տեսահոլովակում, որի ռեժիսորն Արեն Բայադյանն է: Մարմնավորում եմ այդ երգի խենթ աղջկան, կարծում եմ՝ յուրաքանչյուր աղջիկ «գիժ» կողմեր ունի։ Կախված իրավիճակից՝ ես էլ այդպիսի բնավորության գծեր ունեմ։ Օրինակ՝ Մոսկվայից միայնակ մեկնեցի Իտալիա՝ սովորելու, ինչն ինձ համար ոչ թե ռիսկ էր, այլ հետաքրքրասիրություն։ Նախկինում եղել էի այնտեղ, տեղափոխվելու ցանկությունս մեծ էր, ուստի որոշեցի ու մեկնեցի։ Միգուցե շատերը միայնակ այդ քայլին չդիմեն:
Միլենա Վարդանյանը
3 տարի սովորելով Միլանի թատրոնի եւ կինոյի ակադեմիայում՝ մասնակցել եմ տեղի թատրոնի ներկայացումներին։ Սակայն տեսախցիկներն ու հեռուստատեսությունն ինձ ավելի են գրավում, քան թատրոնը։ Նաեւ հաշվի առնելով, որ հայերեն լիարժեք չեմ խոսում, կարծում եմ՝ թատրոնն իմը չէ։ Բայց այն դերասանի համար մեծ փորձ է, որից հետո շատ ավելի հեշտ կարող ես խաղալ տեսախցիկի առջեւ։
Արտերկրում ապրելիս աշխատել եմ որպես ֆոտոմոդել, էպիզոդիկ դեր եմ ունեցել ռուսական ֆիլմերում։ Մոտ 7 տարի առաջ, երբ Մոսկվայում էի ապրում, հայկական շոու-բիզնեսում առաջին փորձս Միշոյի ու Սերժոյի տեսահոլովակն էր։ Այս շրջանում ավելի հաճախ նկարահանվում եմ գովազդային ու երաժշտական հոլովակներում։
BRAVO.am
Լուսանկարները` Միլենա Վարդանյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: