×


Միհրան Ծառուկյանը խնդիրներ է ունեցել

Միհրան Ծառուկյանն այս ամսվա ընթացքում մենահամերգներով է հանդես եկել Հայաստանի մարզերի մի շարք քաղաքներում: Հունիսի 13-ից երգիչը ելույթ է ունեցել Արարատ, Աբովյան, Աշտարակ, Արմավիր, Սպիտակ, Վանաձոր, Եղեգնաձոր, Ստեփանակերտ քաղաքներում, սակայն կազմակերպչական եւ տեխնիկական խնդիրների պատճառով համերգային շրջագայությունը կիսատ է թողել ու վերադարձել Երեւան: Իսկ “գործի” մանրամասները նա պատմել է BRAVO.am-ին:

Միհրան Ծառուկյանը


Երգչի խոսքով` հանդիսատեսն իրեն ջերմ է ընդունել, բայց համերգների լուսային եւ ձայնային տեխնիկայի որակն իրեն չի գոհացրել.“Եթե ֆոնոգրամա երգեի, խնդիր չէր լինի, բայց կենդանի կատարումներս վատ տեխնիկայի պատճառով վատ արդյունքի էին հանգեցնում: Կազմակերպիչները նախապես խոստացել էին նորմալ տեխնիկայով ապահովել, բայց, ինչպես տեղում պարզվեց, չէին ապահովել”:

Միհրան Ծառուկյանը նշել է, որ մարզերում համերգների պարագայում իր համար այնքան կարեւոր չի եղել ֆինանսական կողմը, որքան` տեխնիկականը.“Այս դեպքում ես մեծ հոնորար չեմ ակնկալել, գումար աշխատելու մասին չեմ մտածել, համաձայնել էի, որ շփվեմ երկրպագուներիս հետ”:

Միհրան Ծառուկյանը մենահամերգներ է տալիս Հայաստանի մարզերում


BRAVO.am-ին նա նաեւ պատմել է, որ իր վերադարձից հետո կազմակերպիչներից մեկի հետ եկել են ընդհանուր համաձայնության եւ համերգները չեղյալ հայտարարելու փոխարեն ուղղակի հետաձգել.“Ցանկություն չունեի վատորակ համերգները շարունակել, բայց իմ հանդիսատեսից ստանում եմ զանգեր եւ հանուն նրանց որոշեցի զիջել ու նախատեսված համերգներին ելույթ ունենալ, եթե այս անգամ ապահովեն իմ նախանշած պայմանները”: 

Ըստ նոր ժամանակացույցի` հուլիսի 1-ին Միհրանը ելույթ կունենա Կապանում, հուլիսի 2-ին` Մեղրիում, հուլիսի 3-ին` Սիսիանում, հուլիսի 4-ին` Գորիսում: Նա տեղեկացրել է, որ համերգներին մեկնում է իր ընկերոջ` “Դուետրո” ստուդիայից Էդգար Ալեքսանյանի հետ, որն իր մի շարք երգերի հեղինակն է:

Միհրան Ծառուկյանը


Երգիչը մարզային համերգներից հետո` հուլիսի 5-ին, կմեկնի Մոսկվա եւ հուլիսի 7-ին ելույթ կունենա զբոսանավի վրա կայանալիք համերգ-երեկույթին.“Հուլիսի 8-ին կվերադառնամ Հայաստան եւ կսկսեմ աշխատել նոր երգիս ձայնագրության վրա”:

Միհրան Ծառուկյանն աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով ամռան ընթացքում երկարատեւ հանգստի չի մեկնի, սեպտեմբերին էլ արտերկրից կրկին հրավերներ ունի.“Հիմա լիարժեք հանգստի ժամանակ չունեմ, միայն շրջագայությունների ընթացքում երկու-երեք հավելյալ օր եմ վերցնում ու մեր մարզերի քաղաքներում հանգստանում”:

BRAVO.am
Լուսանկարները` Միհրան Ծառուկյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին