Հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ջազ երաժշտության սիրահարներն օրերս հավաքվել էին ՝ նշելու «Կամի» ակումբի տարեդարձը: Ակումբի հիմնադիր-տնօրեն Արման Միտոյանը Bravo.am-ի հետ զրույցում նշեց, որ նախապես չէին ծրագրել մեծ շուքով նշել «Կամի»-ի 9-ամյակը, բայց սպասվածից ավել մարդիկ հավաքվեցին եւ նշեցին եւս մեկ ուրախ տարեդարձ:
«Կամի» ակումբի 9-ամյակին
«Հաճելիորեն զարմացած եմ, որ ամռան այս օրերին, երբ բոլորը հիմնականում արձակուրդում են, այդքան մարդ հավաքվեց եւ իսկապես հրաշալի օր ունեցանք»,- ասաց Միտոյանը: Ակումբի տարեդարձին ներկա էին Միշոն կնոջ հետ, Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը, Էվա Խաչատրյանը եւ այլք:
«Կամի» ակումբի 9-ամյակին
«Կամի» ակումբում 7 տարի շարունակ հնչել է դիսկո երաժշտություն, վերջին երկու տարիներին ակումբը փոխել է իր ձեւաչափը՝ ներկայանալով ջազային եւ համերգային ծրագրերով:
«Կամի» ակումբի 9-ամյակին
Տեքստը՝ Ժենի Քոչարյանի
Լուսանկարները՝ Նարեկ Բաղիրյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: