×


Միշոն, Սերժոն, Ռոլանդն ու եւս մի քանի հոգի ասելիք ունեն

Միշոն, Սերժոն, Ռոլանդ Գասպարյանը, A.Chilla-ն եւ Ֆելիքս Խաչատրյանն իրենց անհատական ստեղծագործական գործունեությանը զուգահեռ ստեղծել են “Մի քանի հոգի” կոչվող նախագիծը եւ շուտով ալբոմ կթողարկեն: 

"Մի քանի հոգի". "Միայն CD-ի բոլոր երգերը լսելուց հետո հնարավոր կլինի ընկալել մեր ասելիքը"


Խոսելով “Մի քանի հոգու” ձեւաչափի մասին` նախագծի մենեջեր Գալուստ Ստեփանյանը BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ “թիմում աշխատում են երաժշտական տարբեր ոճերի ներկայացուցիչներ եւ գաղափարախոսական երաժշտություն պրոպագանդում երիտասարդների շրջանում”:

“Ռեինկարնացիա” ռեգգի-բենդի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանն էլ հայտնել է, որ նախագիծը մեկնարկել է մեկ տարի առաջ.““Մի քանի հոգին” տարբեր ու համ էլ նույն գաղափարախոսությունն ունեցող մի քանի հոգուց բաղկացած ոչ սովորական նախագիծ է: Հենց սկզբից էլ մենք նպատակ չենք ունեցել շուտ-շուտ ինչ-որ բան ներկայացնել. շատ հանգիստ աշխատել ենք նախագծի վրա ու այսօր ձայնասկավառակի տեսքով ստանում ենք արդյունքը”:

Ռոլանդ Գասպարյանը


Խոսելով նախագծի ոչ սովորական լինելու մասին` Սերժոն իր հերթին ասել է, որ “Մի քանի հոգին” շատ կարեւոր ասելիք ունի, որը հնարավոր չէ հասկանալ CD-ից ընդամենը մեկ-երկու երգ լսելու դեպքում. “Միայն ձայնասկավառակի բոլոր երգերը լսելուց հետո հնարավոր կլինի ընկալել մեր ասելիքը”:

Սերժոն


Միշոն BRAVO.am-ին տեղեկացրել է, որ ալբոմի աշխատանքներն ընթացքի մեջ են, դեռ որոշված չէ նաեւ անունը.“CD-ում լինելու է առնվազն 13 երգ, որոնցից մի քանիսն արդեն հանրությանը հայտնի են: Շնորհանդեսը, որը նախատեսում ենք ամենաուշը երկու ամսից, կուղեկցվի մեր համերգով”:

Միշոն


Սերժոն էլ հավելել է, որ նախագծի շրջանակում համադրել են տարբեր ոճերի երաժշտություն, համագործակցել նաեւ այլ արտիստների ու բիթմեյքերների հետ, որոնց անունները հայտնի կդառնան առաջիկայում:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Վահան Ստեփանյանի եւ “Մի քանի հոգի” նախագծի “ֆեյսբուքյան” էջից


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW