×


Միշոն, Սերժոն, Ֆելիքսը, Արեւիկը, Լիլիթը եւ ուրիշներ` Յանա Դանիելյանի 25-ամյակին :)

Յանա Դանիելյանը երեկ` հուլիսի 3-ին, դարձել է 25 տարեկան: Հաղորդավարուհին ծննդյան տարեդարձի առթիվ ստացել է ոչ միայն շնորհավորանքներ, նվերներ ու բարեմաղթանքներ, այլեւ մի շարք անակնկալներ ամուսնու` Սուրեն Փահլեւանյանի կողմից:

Սուրեն Փահլեւանյանը եւ Յանա Դանիելյանը


Ուղիղ կեսգիշերին Սուրենը շամպայնով շնորհավորել է կնոջը, նվիրել ծաղիկներ ու կոսմետիկական պարագաներ, այնուհետեւ զույգին են միացել մտերիմ ընկերներն ու տանը խնջույք արել: Արդեն առավոտյան հոբելյարը Հանրային հեռուստաընկերության “Առավոտ լուսո” ծրագրի ուղիղ եթերում է նշել իր տոնը. “Գործընկերներս ինձ դիմավորեցին տորթով, ծաղիկներով… Հետաքրքիր, տպավորիչ ու հուզումնալից էր”:

Յանա Դանիելյանը BRAVO.am-ին պատմել է, որ մանկության տարիներին տարեդարձը հաճախ նշել է Ուկրաինայում, քանի որ մայրն ուկրաինուհի է.“Ամառային արձակուրդների պատճառով դասընկերներիս հետ չէի անցկացնում այս օրը, բայց ծնողներս ինձ համար լավ տոն էին կազմակերպում”:

"Առավոտ լուսո" ծրագրի հաղորդավարներ Յանա Դանիելյանը եւ Լիլիթ Մուրադյանը


Այսօր առավոտյան հաղորդավարուհին մեզ հետ զրույցում նշել էր, թե նախընտրում է ե՛ւ ընտանեկան խնջույքը, ե՛ւ ընկերների հետ փարթին.“Եթե ընկերներիս շրջապատում եմ նշում, լավագույն տարբերակն ակումբն է, իսկ եթե ներկա են լինում նաեւ հարազատներս ու բարեկամներս, այդ տարբերակը բացառվում է”:

Սուրեն Փահլեւանյանն առանց կնոջը տեղեկացնելու կազմակերպել եւ ակումբ էր հրավիրել իրենց մտերիմ ընկերներին ու գործընկերներին, որոնց նկարները կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

Յանա Դանիելյանը


Ինչպես 24-ամյակին, այնպես էլ այս տարի նույն ակումբում հաղորդավարական զույգը հյուրերի հետ մինչեւ ուշ գիշեր էլեկտրոնային ռիթմերի ներքո նշել է տոնը: Սակայն այս անգամ ակումբի մուտքի մոտ Յանային անակնկալ է սպասվել. նրան է մոտեցել դալմատին շնիկը եւ ծաղիկներ նվիրել:): Սուրենը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ զամբյուղի մեջ է եղել գլխավոր նվերը` iPhone5-ը.“Իրեն ոչինչ չէի ասել, որ անակնկալը ստացվի, չնայած` մտքով անցնում էր, որ գաղտնի իր ծնունդն եմ կազմակերպում: Բացի դրանից, նրա համար նաեւ զգեստ եմ գնել ու այլ մի շարք նվերներ”:

Յանա Դանիելյանը


Մինչ ակումբ գնալը Սուրենն ու Յանան օրն անցակցրել են Ադելի հետ: Ինչպես պատմել է հաղորդավարը, անկախ այն փաստից, որ կնոջ տարեդարձն է, նվերներ է գնել նաեւ դստեր ու իր համար:): Յանան էլ հավելել է, որ Ադելն արդեն գիտակցում է, որ տանը տոնական մթնոլորտ է, բայց փոքրիկին, իհարկե, իրենց հետ ակումբ չեն տարել:

Միշոն, Սերժոն, Ֆելիքսը, Սուրենը եւ ուրիշներ` Յանա Դանիելյանի ծննդյան տարեդարձին


Երեկույթին ներկա են եղել դերասաններ Լիդիան եւ Գագոն, հաղորդավարներ Արեւիկ Ուդումյանը, Լիլիթ Մուրադյանը, դերասանուհի Նարե Հայկազյանը, ռեժիսոր-դերասան Գրիգոր Խաչատրյանը, դիջեյ Սերժոն, ռեփեր Միշոն, հաղորդավար Տիգրան Հարությունյանը կնոջ հետ, Ֆելիքս Խաչատրյանը, երգչուհի Եվան եւ այլք.“Շատ հաճելի է: Անցած տարի էլ մեր կողքին մտերիմ մարդիկ էին, հարազատ դեմքեր ոչ միայն ինձ, այլ նաեւ Սուրենի համար”: 

BRAVO.am-ը շնորհավորում է Յանա Դանիելյանին` մաղթելով երջանկություն եւ ստեղծագործական վերելքներ: 

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW