×


Միշոն ներկայացրել է “իրեն գերած հայկականները”

Միշոն իր ռեփի սիրահարներին ներկայացրել է երգեր, որոնք ամենեւին էլ իր երգացանկից չեն, այլ, ինչպես նշել է, “անցյալից առայժմ իրեն գերած հայկականներից են”:):

Միշոն


Ռեփերի նշած ստեղծագործությունների թվում են Ռուբեն Հախվերդյանի “Լավագույն տղերքը”, Կոմիտասի “Չինար ես”-ը, Սպիտակցի Հայկոյի “Երազիս լույս աղջիկը”, Առնո Բաբաջանյանի “Անուրջներ”-ը, Էլվինա Մակարյան “Երկրորդ սեր”-ը, Արթուր Մեսչյանի “Համընկնումներ”-ը, “Կատուներ”-ի “Օրոր”-ը, Սյուզիի եւ Լիլիի “Մերկ հոգի”-ն, Արտո Թունջբոյաջյանի “Զեյթունի ծառ”-ը:

Միշոն


Միշոյին գերել են նաեւ Թաթայի “Ֆայտոնը”, Միքայել Պողոսյանի “Խիո-խիո”-ն, Հարութ Փամբուկչյանի “Մոգական լապտերիկ”-ը, “Top 10 of  Rabiz”-ի “50 տարի”-ն, Արամ Ասատրյանի “Ճանապարհ”-ը, Սոֆի Մխեյանի եւ Սիրուշոյի “Արժանի է”-ն, “Դորիանս”-ի եւ Արտյոմ Մանուկյանի “Ես կուլամ”-ը, ինչպես նաեւ Տիգրան Համասյանի “Սիրո երգ”-ը:

Միշոն


“Վերջում տեսա, որ հիմնականը տխուրի մեջ ա, բայց դե ազգս ա տենց…”. սա էլ վերոնշյալ ցանկի մասին Միշոյի հետգրությունն է:

Միշոյի նախընտրած ստեղծագործություններից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ:

BRAVO.am
Լուսանկարները` Միշոյի անձնական արխիվից, Դավիթ Գալստյանի եւ BRAVO.am-ի

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW