×


Նոր լուսանկարներ Միշոյի եւ Սոնայի նշանադրությունից :)

Ամենացանկալի ամուրիների ցուցակից կարող եք հանել Միշոյի թեկնածությունը. ռեփերն օրերս նշանադրվել է եւ պատրաստվում է ամուսնանալ Միացյալ Նահանգներից իր գեղեցկուհի ընտրյալի հետ:):

Միշոն եւ Սոնան նշանադրվել են

Միշոյի եւ Սոնայի նշանադրությանը


Նա այսօր “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում տեղադրել է հունիսի 9-ին տեղի ունեցած արարողությունից լուսանկարներ, որոնք էլ ներկայացնում ենք մեր ընթերցողներին: Խնջույքին ներկա են եղել ինչպես զույգի հարազատները, այնպես էլ ընկերները, այդ թվում` դիջեյ Սերժոն, Հովհաննես Ազոյանը` կնոջ հետ, եւ ուրիշներ:

Միշոյի եւ Սոնայի նշանադրությանը


BRAVO.am-ը դեռ նախորդ տարվա ապրիլին առաջինը տեղեկացրեց, որ ռեփերն ընտրյալ ունի: Միշոյի նշանածի անունը Սոնա է: Աղջկա հայրն, ի դեպ, տատուի վարպետ է եւ հեղինակել է Միշոյի դաջվածքներից մեկը:

Միշոյի եւ Սոնայի նշանադրության տորթը

Միշոյի եւ Սոնայի նշանադրությանը


Շնորհավորում ենք զույգին` մաղթելով երջանկություն եւ հարատեւ սեր:):

BRAVO.am
Լուսանկարները` Միշոյի “ֆեյսբուքյան” էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW