×


“Միսս Տիեզերք 2013” է դարձել Վենեսուելայի գեղեցկուհին :)

Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել “Միսս Տիեզերք 2013” մրցույթի եզրափակիչ փուլը, որի ընթացքում էլ հայտարարվել է տիեզերքի ամենագեղեցիկ աղջկա անունը:): Հաղթողի թագը մեկ տարի կկրի Վենեսուելայի ներկայացուցիչ Գաբրիելա Իսլերը:

"Միսս Տիեզերք 2013" Գաբրիելա Իսլերը


180 սմ հասակով գեղեցկուհին 25 տարեկան է, աշխատում է հեռուստատեսությունում եւ օգնում է քրոջը մեծացնել երեխային: Իր գլխավոր առաքելությունը համարում է մայրանալն, իսկ հոբբին կրքոտ ֆլամենկոն է:

"Միսս Տիեզերք 2013" Գաբրիելա Իսլերը


Ի դեպ, սա Վենեսուելայի արդեն յոթերորդ հաղթանակն է “Միսս Տիեզերք” մրցույթում: Այս տարի երկրորդ տեղը զբաղեցրել է իսպանուհի Պատրիսիա Ռոդրիգեսը, իսկ երրորդ հորիզոնականում Էկվադորի ներկայացուցիչ Կոնստանցա Բաէզն է:

Երկրորդ մրցանակակիր իսպանուհի Պատրիսիա Ռոդրիգեսը


Գաբրիելա Իսլերը բացի “Միսս Տիեզերք 2013” տիտղոսից եւ թագից, ստացել է 250 հազար դոլար արժողության նվերներ եւ բնակարան Նյու Յորքում` մեկ տարով:  

BRAVO.am
Աղբյուրը` Spletink.ru

Կարդալ ավելին

Quality Sign BW