Հունվարի 25-ին դերասան Մխիթար Ավետիսյանի եւ պարուհի Մարիաննա Հակոբյանի առաջնեկը կդառնա մեկ տարեկան: BRAVO.am-ը լուսանկարել է երջանիկ ընտանիքին, հետո էլ թեյի շուրջ հաճելի զրույց ունեցել: Մինչեւ Միլայի ծնողների հետ շփվելը, Մխիթարի մայրիկից` տիկին Ալվարդից հետաքրքրվեցինք` արդյոք երես չի տալիս թոռնիկին.“Հրաշամանուկ է: Բոլորի հետ չի մերվում, եւ մի անգամ, երբ գործընկերներս եկան մեր տուն, Միլան բուժքույրներից միայն մեկի մոտ գնաց, որն էլ մի քանի ամիս անց հղիացավ:)”:
Մխիթար Ավետիսյանի ընտանիքը
Չլացելու կոչ :)
Մխիթար. Դստերս անվանել ենք Միլա, քանի որ Միլա Մխիթարովնա շատ գեղեցիկ է հնչում: Հայկական անուն է. հայերս հաճախ ենք ասում՝ մի՛ լար, այսինքն՝ մի՛ լացիր:): Մեր տանը “Մ” տառով չորս մարդ կա` Մարիաննան, Մխիթարը, մաման եւ հիմա էլ` Միլան:):
Մարիաննա. Մխիթարը, չգիտես ինչու, վերջում “ր” է ավելացնում` ասելով Միլար, բայց իրականում Միլա է:): Հայերը հաճախ են կրճատում երկար անունները, մենք էլ, դա հաշվի առնելով, ընտրեցինք այնպիսի անուն, որ կրճատելու տեղ չլինի:
Մխիթար Ավետիսյանը` դստեր` Միլայի հետ
Չի խմել :)
Մխիթար. Աղջկաս լույս աշխարհ գալու օրը չեմ խմել մի պարզ պատճառով. Կամերային թատրոնում ներկայացման էի: Նույնիսկ Արա Երնջակյանն ասաց` “Էս չե՞ս խմել, օյա՞ղ ես”:): Ներկայացման ավարտից հետո էլ Ռաֆայել Երանոսյանը հանդիսատեսին հայտնեց այդ մասին, եւ շնորհավորանքներ ստացա առաջնեկիս ծննդյան կապակցությամբ: Հետո, իհարկե, սխալն ուղղեցի:):
Կուղղորդեն, բայց չեն միջամտի :)
Մխիթար. Որոշակի նպատակներ, ինչ խոսք, կապում ենք բալիկի հետ: Միլա Մխիթարովնան կարող է լինել թե՛ իրավաբան, թե՛ բժիշկ, եւ թե՛ պարուսույց, բայց թատերական խմբակ հաստատ չենք տանի:
Մարիաննա. Միանշանակ պարի կգնա աղջիկս, բայց եթե չստացվի եւ չսիրի, հաստատ չեմ ստիպի այդ ճանապարհն ընտրել:
Մխիթար Ավետիսյանի դուստրը` Միլան
Լաց գիշերով :)
Մարիաննա. Սկզբում, երբ գիշերները Միլան արթնանում էր եւ լաց լինում, Մխիթարը բարկանում էր` “Իյա”: Կարծում էր` այդպես ասի, երեխան այլեւս չի լացի:): Ամուսինս, իհարկե, ամեն ինչ ինձ վրա չի թողնում, բայց ես նրան խղճում եմ, քանի որ առավոտյան միշտ աշխատանքի է գնում:
Խեղճ շնիկ :)
Մխիթար. Երբ նստած է լինում մանկական սայլակի մեջ, ամեն ինչ գցում է գետնին, իսկ այդպես է անում, որ տեսնի` ով կբարձրացնի. աշխատացնում է: Չարաճճի չէ, բայց իր “ասածին” տեր է:):
Մարիաննա. Սիրում է, որ կողքին միշտ մարդիկ լինեն, նաեւ անվախ է. մի անգամ ձեռքը մտցրել է շան բերանը: Շնիկը մի քիչ վախեցավ:):
Մխիթար Ավետիսյանը` դստեր` Միլայի հետ
Դաստիարակչական
Մարիաննա. Դաստիարակելու հարցում մեր ընտանիքում իրար չհասկանալու խնդիր չի ծագում:
Մխիթար. Մենք ճիգ էլ չենք գործադրում, քանի որ համակարծիք ենք:
Հաճելի փոփոխություններ
Մխիթար. Նա հիմա առաջին տեղում է: Արտերկրից էլ իր համար եմ ավելի շատ հագուստ եւ նվերներ բերում:
Մարիաննա. Զիջել ենք, բայց հաճույքով: Հիմա հաստատ Մխիթարը կբողոքի, քանի որ տեղ գնալիս միշտ ասում եմ` “Բա հիմա երեխան ի՞նչ պետք է հագնի”:):
Մխիթար Ավետիսյանի ընտանիքը
Մեր զրույցի ընթացքում Մխիթարը որոշեց երգել դստեր համար “Չունգա-չանգա”-ն, ինչը շատ ուրախացրեց Միլային:)
Մխիթար. Դստերս համար երգում եմ Ռուբեն Հախվերդյանի “Իմ փոքրիկ նավակ” երգը: Մի անգամ, երբ արտասվում էր, սկսեցի երգել, եւ նա հանդարտվեց:
Մարիաննա. Միլան շատ սիրում է “Բարի գիշեր, երեխաներ” հաղորդումը: Եթե անգամ լացելիս է լինում, հաղորդման ընթացքում լռում է եւ ուշադիր դիտում, իսկ ավարտից հետո նորից սկսում է լացել:):
Միլան դիտել է հայրիկի խաղը
Մխիթար. Հարսանիք լինի, կնունք, բարձր երաժշտություն հնչի, նա շատ հանգիստ է:
Մարիաննա. Մենք նրան նույնիսկ ներկայացման ենք տարել: Դիտել է հայրիկի խաղը եւ ամբողջ ընթացքում չի լացել:
Մխիթար Ավետիսյանի դուստրը` Միլան
Մեկ բալիկով չեն սահմանափակվի
Մխիթար. Ասում են` առաջնեկն ինչ սեռի ուզում է, թող լինի, բայց երկրորդը դրա հակառակը պետք է լինի:):
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: