«Ոչ ռասիզմին, կանգնեցրեք Ալիեւին»` ահա այս ուղերձն ունի դերասան Մկրտիչ Արզումանյանի բաց նամակը ԵԱՀԿ-ին.«Սրանով, իհարկե, ուզում եմ աշխարհի ու Եվրոպայի ուշադրությունը եւս մեկ անգամ սեւեռել Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա:
Մկրտիչ Արզումանյանը
Մկոն կոչ է անում հայ արտիստներին միանալ իր այս նախաձեռնությանը. «Մեր հակառակորդը` թշնամին, տեղեկատվական դաշտում էլ է գործում. նրանց հայտնի մարդիկ պարբերաբար հակահայկական կոչեր ու նկարներ են տեղադրում, կարծում եմ, մենք էլ պետք է պայքարելու ձեւեր գտնենք: Ովքեր սոցիալական ցանցերում ունեն թեկուզ ոչ պաշտոնական էջեր, եթե միանան, շատ ուրախ կլինեմ»:
Դերասանի հետ խոսել ենք նաեւ Արցախ կատարած այցի մասին. «Իհարկե, այնտեղ լարված էր իրավիճակը, բայց մարդիկ դրական ու մարտական էին տրամադրված: Խոսելով ու շփվելով նրանց հետ` մեծ հպարտություն զգացի: Նրանք էլ շատ էին ուրախանում մեզ տեսնելով, հասկանում էին, որ միայնակ չեն, միշտ ուշադրության կենտրոնում են»:
«Ֆեսյբուք» սոցիալական ցանցում Մկրտիչ Արզումանյանի հրապարակած բաց նամակը ներկայացնում ենք ստորեւ.
«ԵԱՀԿ-ի հարգելի անդամներ,
Իմ անունը Մկրտիչ է: Ես հայ եմ: Լեռնային Ղարաբաղի իմ եղբայրները եւ քույրերը մոտ երկու տասնամյակ ապրել են խաղաղության մեջ: Նրաց կառուցած ժողովրդավարությամբ կարելի է միայն հպարտանալ:
12-ամյա Վաղինակը Լեռնային Ղարաբաղից էր, որը հայտնի է նաեւ որպես Արցախ: Նա դպրոց էր գնում եղբայրների հետ, երբ իր ճանապարհն ավարտվեց ու կյանքն ընդհատվեց ճակատագրական ռումբի պատճառով, որ նետեց ադրբեջանական բանակը: Նրա եղբայրն ու ընկերները ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոչ մի երեխա չպետք է զոհվի դպրոց գնալիս` լավ ապագայի համար կրթություն ստանալու ճանապարհին: Որեւէ բանակ չպիտի սպանի անմեղ մարդկանց եւ ռմբակոծի նրանց տները, դպրոցներն ու գյուղերը: Ադրբեջանական բանակը պատերազմական հանցագործություն է գործում՝ տարածելով ատելություն ու թշնամանք, որը հիմնված է ազգային պատկանելիության ու կրոնի վրա: Սա միանգամայն անընդունելի է: Ես դատապարտում եմ Ադրբեջանի իշխանությունների հանցավոր գործողությունները եւ խնդրում եմ, որ կանգնեցնեք Ալիեւին եւ ոչ ասեք ռասիզմին: #SayNoToRacism #StopAliyev»:
BRAVO.am


×
10,668







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: