Հաղորդավարներ Մհեր Բաղդասարյանն ու Արփինե Գաբրիելյանն օրերս են վերադարձել Միացյալ Նահանգներից: Թե ինչով են զբաղված եղել նրանք օվկիանոսից այն կողմ, BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է “POP հանրագիտարան”-ի հեղինակ Մհեր Բաղդասարյանը:
Արփինե Գաբրիելյանն ու Մհեր Բաղդասարյանը
“Ուղեւորության հիմնական նպատակը հանգիստն է եղել, սակայն ընթացքում հասկացանք, որ կարող ենք հաղորդման համար մի քանի նկարահանում իրականացնել եւ ԱՄՆ-ում ապրող հայերի ճակատագրերին անդրադարձող մեր շարքը համալրել եւս մի քանիսով”,-նշել է նա` հավելելով, որ հյուրընկալվել են նաեւ տեղի հայկական հեռուստածրագրերին:
Արփինե Գաբրիելյանը
Մհերի խոսքով` իր եւ Արփինեի մասնակցությամբ նոր ֆոտոշարք է իրականացվել.“Ներկայացնում ենք հայկական “AZATURE” ապրանքանշի թանկարժեք զարդերը, որոնց համար խելագարվում են Բեյոնսեն, Ռիհաննան, Ֆերջին եւ այլ հայտնիներ:): Նշեմ, որ ընդամենը երկու օր ենք տրամադրել աշխատանքային պրոցեսին, մնացած ամբողջ ժամանակը պարզապես հանգստացել ենք, շրջել ամենատարբեր քաղաքներում…”:
Մհեր Բաղդասարյանը
Հաղորդավարը խոստովանել է նաեւ, որ սա իր առաջին այցելությունն է եղել ԱՄՆ, եւ մինչեւ մեկնելն ու այնտեղ լինելու առաջին օրերին սթրես է ապրել.“Այդ երկիրն ինձ երբեք չի հետաքրքրել, միշտ ավելի հակված եմ եղել հանգիստս Եվրոպայում կազմակերպել: Բայց սիրեցի Միացյալ Նահանգներն ու արդեն իսկ պլանավորում եմ հաջորդ հանգիստս կրկին անցկացնել հենց այնտեղ:)”:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մհեր Բաղդասարյանի եւ Արփինե Գաբրիելյանի անձնական արխիվներից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: