Մարիամ Մելիքյանը երեկ` մայիսի 22-ին, դարձել է 22 տարեկան: Մոդելը, որն այս շրջանում նկարահանվում է “Yere1” հումորային նախագծում, ծննդյան տարեդարձը 20 մտերիմների, որոնց թվում` երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ նշել է երեւանյան ակումբներից մեկում: Երեկույթի հետաքրքիր պահերը ֆիքսել է BRAVO.am-ի լուսանկարիչը:
Մարիամ Մելիքյանը դարձել է 22 տարեկան
“Ակումբում հանդես եկող երգիչներն իրենց կատարումներն ինձ էին նվիրում, մյուս հաճախորդներն անգամ չէին հասցնում երգ պատվիրել:): Որոշել էի միայն շատ մտերիմ մարդկանց հետ նշել, բայց մեկ օրով չեմ սահմանափակվի. այսօր էլ ընկերներիս հետ կգնանք որեւէ ակումբ պարելու”,-նշել է հոբելյարը:
Մարիամ Մելիքյանը դարձել է 22 տարեկան
Նա իր տոնական զգեստը, տորթը, մոմերն ու փուչիկներն ընտրել էր սպիտակի, կաթնագույնի եւ ոսկեգույնի համադրությամբ.“Ոչ մի տարի ոգեւորությամբ չեմ պատրաստվել ու ինքս խնջույք չեմ կազմակերպել, իսկ այս տարի ամեն մանրուքին ուշադրություն էի դարձնում, մոմերն էլ ինքս եմ զարդարել”:
Մարիամ Մելիքյանի ծննդյան տարեդարձին
Մարիամ Մելիքյանը մեզ հետ զրույցում պատմել է, որ ընկերներն, իրեն լավ ճանաչելով, նվիրել են շատ փուչիկներ, ծաղիկներ, նաեւ սիրելի օծանելիքը.“Միայն 3 սրվակ նույն օծանելիքից եմ ստացել, բայց ինձ համար զարմանալի չէր. դեռ սպասում էի, որ ավելի շատ կնվիրեն:): Անկախ ծննդիցս, իմ սենյակում միշտ շատ փուչիկներ կան, իսկ հիմա ողջ սենյակս ողողված է գունեղ փուչիկներով”:
Մարիամ Մելիքյանը
Մոդելի համար իր 22-ամյակն ամենահիշարժանն է դարձել.“Քանի որ 22-ն իմ ամենասիրելի թիվն է, այս տարեդարձիս շատ էի սպասում, չնայած` գիտակցում ու տխրում ես, որ մեծանում ես… Ակնկալիքներս ու սպասելիքներս արդարացան. ընկերներս օրս իսկական տոն դարձրին”:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: