Մինչ ռեալիթի շոուների թագուհի Քիմ Քարդաշյանն ամուսնու` Քանյե Ուեսթի եւ դստեր` Նորթի հետ մասնակցում էր փարիզյան նորաձեւության շաբաթին, 27-ամյա մոդել եւ սկսնակ դերասանուհի Միլանա Ասլանին նրա դեմ բողոքի արշավ է սկսել:):
Միլանա Ասլանին եւ Քիմ Քարդաշյանը
Քիմի նախկին երկրպագուհին պնդում է, թե վերջինիս պատճառով չի կարողանում դեր ստանալ ֆիլմերում: Հիշեցնենք, որ Ասլանին հայտնի է դարձել Քարդաշյանի արտաքինը, ոճը, նույնիսկ շարժուձեւը կրկնօրինակելու շնորհիվ, ինչն այսօր արդեն հերքում է:
Միլանա Ասլանին
“Զզվել եմ այն կարծիքից, թե Քիմ Քարդաշյանի նմանակն եմ: Ես նրանից տաղանդավոր եմ, չէ՞ որ Լոս Անջելեսում հայտնի եմ դարձել որպես դերասանուհի եւ մոդել, իսկ Քիմին սկսել են ճանաչել մի հոլովակի շնորհիվ, որտեղ նախկին սիրեկանի հետ է…”,-ասել է Միլանան:
BRAVO.am
Աղբյուրը` Mail Online


×
10,225





