BRAVO.am-ն արդեն պատմել է, որ “Մանկական Եվրատեսիլ 2013”-ը Հայաստանից հյուրընկալելու է մի խումբ “շոկոլադագործների”:): Նոյեմբերի 30-ին Ուկրաինայի Արվեստների ազգային պալատում կայանալիք մրցույթում մեր երկիրը կներկայացնի Մոնիկա Ավանեսյանն` իր “Շոկո ֆաբրիկա”-ով: Երգն արդեն թեմային համահունչ տեսահոլովակ ունի, որն էլ ներկայացնում ենք մեր ընթերցողներին:
Մոնիկա Ավանեսյանի "Շոկո ֆաբրիկա" տեսահոլովակի նկարահանումներին
Թե որ համարի ներքո ելույթ կունենա Մոնիկա Ավանեսյանը, հայտնի կդառնա նոյեմբերի 25-ին` մրցույթի բացմանը նվիրված պաշտոնական խնջույքի ժամանակ: “Մանկական Եվրատեսիլ”-ին այս տարի կմասնակցի 12 երկիր, կազմակերպիչները երեխաներին կհամախմբեն “Եղի′ր ստեղծագործ” գաղափարի շուրջ:
Մոնիկա Ավանեսյանի "Շոկո ֆաբրիկա" տեսահոլովակի նկարահանումներին
Պատանեկան մրցույթի տարբերանշանն այս անգամ “Puzzle Man”-ն է.“Փազլ հավաքում են աշխարհի բոլոր երեխաները, որը զարգացնում է երեխայի ստեղծագործական միտքը եւ խորհրդանշում է տարբեր մասնիկներից բաղկացած միասնություն: Կոնցեպտն օգտագործվել է նաեւ բեմի ձեւավորման մեջ. այն գլուխկոտրուկ կհիշեցնի: Ժամանակակից տեխնոլոգիաները կօգնեն հեքիաթային մթնոլորտ ստեղծել”,-նշված է Առաջին ալիքի տարածած հաղորդագրության մեջ:
Մոնիկա Ավանեսյանի "Շոկո ֆաբրիկա" տեսահոլովակի նկարահանումներին
Այս տարի նախորդ մեկի փոխարեն կլինի 3 մրցանակային տեղ: Նրանք կպարգեւատրվեն “Փազլմեն” գավաթներով, իսկ առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը հնարավորություն կստանա մասնակցելու “Եվրատեսիլ 2014”-ին: Հատուկ հյուրը կլինի “Մանկական Եվրատեսիլ-2012”-ի հաղթող Անաստասիա Պետրիկը:
BRAVO.am
Լուսանկարները եւ ինֆորմացիան` Առաջին ալիքի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: