Մոսո Կարապետյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի որդին օրերս դարձել է 1 տարեկան: Լոս Անջելեսում բնակվող զույգը BRAVO.am-ին է տրամադրել Լեոյի տոնական օրվա լուսանկարները, նաեւ պատմել, որ տղայի առաջին տարեդարձին կազմակերպել են նաեւ ատամհատիկի արարողությունը:
«Խնջույքը կազմակերպել էինք մեր տան բակում: Տղաս, ինչպես միշտ, շատ լավ եւ բարձր տրամադրություն ուներ: Հյուրերն էլ մեր ընկերներն ու բարեկամներն էին: Շատ լավ օր անցկացրինք»,-ասել է Մոսոն:
Լեոյի 1-ամյակին
Դերասանի խոսքով՝ ատամհատիկի արարողության ժամանակ տղան ընտրել է «լուսանկարիչ» գրությամբ թղթիկը:
Անդրադառնալով տորթի մոմերը փչելիս պահած երազանքին՝ Մոսոն ասել է.«Միայն մի բան ենք ուզում, որ մեծանա առողջ, ուրախ եւ երջանիկ»:
Մոսո Կարապետյանը՝ որդու հետ
Նշենք, որ դերասանն այս շրջանում հանդես է գալիս նոր՝ «ՖուլYere1» նախագծում:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մոսոյի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: