BRAVO.am-ն առաջինն է պատմել, որ Մոսո Կարապետյանն ու Քրիստինա Հովհաննիսյանը շուտով ծնողներ կդառնան: Օրեր առաջ՝ Մոսոյի 30-ամյակի օրը, զույգը կազմակերպել է նաեւ ապագա փոքրիկին նվիրված արարողությունը, որը լայն տարածում ունի Միացյալ Նահանգներում: Երեկոյի մանրամասներն ու լուսանկարներն այս անգամ եւս ամուսինները տրամադրել են մեզ:
Քրիստինա Հովհաննիսյանը
«Ասում են՝ 30-ամյակը պետք է մեծ նշել: Մենք էլ որոշեցինք երկու առիթները միասին տոնել, քանի որ ամերիկյան ավանդույթի համաձայն, հղիության հենց այս շրջանում են կազմակերպում «բեյբի շաուերը»»,-պատմել է «Ֆուլ Հաուս» նախագծի դերասանը:
Մոսոյի խոսքով՝ արդեն որոշել են իրենց առաջնեկի անունը՝ Լեո.«Իմ եւ կնոջս ամենասիրելի անուններից մեկն է»:
Քրիստինա Հովհաննիսյանը եւ Մոսո Կարապետյանը
Ապագա հայրիկը նշել է նաեւ, որ շատ լավ եւ ուրախ օր են անցկացրել. «Հյուրերը մեր ընկերներն ու բարեկամներն էին: Վստահ եմ՝ այս ծնունդս միշտ կհիշեմ»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից


×
8,416





