BRAVO.am-ն օրերս Կասկադում հանդիպել է պարող, մոդել եւ սերիալային դերասան Մովսես Երեմյանի հետ, լուսանկարել ու անկեղծ զրույց ունեցել նրա կյանքում տեղի ունեցած վերջին փոփոխությունների եւ ձեռքբերումների մասին:
Մովսես Երեմյանը
Գործնական
Ղեկավարում եմ “Կաստանիետ” պարի ստուդիայի պրոֆեսիոնալ եւ սիրողական խմբակները: Հոկտեմբերի 1-ից հանդես կգամ որպես սիրողական խմբակի պարուսույց:
Մոդելի կարիերաս շարունակելու առաջարկներ եւս կան, պարզապես ինձ հարմարը դեռ չեմ գտել: Հրավերներ ունեմ Դոմինիկյան Հանրապետությունից, Կուբայից, Պուերտո Ռիկոյից, բայց քանի որ այդ երկրներում հարազատներ եւ ընկերներ չունեմ, համաձայնելը շատ դժվար է: Չի բացառվում, որ մեկնեմ եւ ծանոթանամ պայմաններին:
Հայաստանում մոդելինգով ընդհանրապես չեմ ուզում զբաղվել: Այստեղ ճիշտ չեն գնահատում մոդելների աշխատանքը թե՛ աշխատավարձի, թե՛ վերաբերմունքի առումով:
Մովսես Երեմյանը
Բաժանում
Ես եւ Անի Երանյանն արդեն 5 ամիս է` միասին չենք: Չեմ մանրամասնի, թե ով է ում թողել… էական էլ չէ: Ուղղակի որոշեցինք բաժանվել եւ արդեն հարմարվել ենք այդ որոշման հետ: Շփում չկա. չեմ ընդունում “բաժանվելուց հետո մնանք ընկերներ” երեւույթը:
Մենք ընկերներ չենք եղել, այլ` ընկեր եւ ընկերուհի, իսկ քաղաքակիրթ ձեւով բաժանվելուց հետո ամեն մեկս ընտրել է իր ճանապարհը: Ես եւ Անին չարացած չենք միմյանց հանդեպ:
Մովսես Երեմյանը
Սիրային
Ընկերուհի ունեմ: Հիմա նա Երեւանում է, սակայն մոտ օրերս կմեկնի Միացյալ Նահանգներ: Այնտեղի քաղաքացի է: Հոկտեմբերի կեսին հնարավոր է` անձնական հարցերով ես էլ մեկնեմ Ամերիկա: Սիրելիս դերասանուհի եւ պարուհի է: Ծանոթացել ենք ընդհանուր ընկերների շրջապատում, կարճատեւ հանդիպման ընթացքում հասցրել ենք նույնիսկ պարել իրար հետ:):
Անիից բաժանվելու պատճառը նոր ընկերուհիս չէ:
Մովսես Երեմյանի սիրելին
Ձեռքբերումներ
Համարձակ եմ եւ, ընդհանուր առմամբ, չեմ փոշմանում իմ արած քայլերի համար:
Ձեռքբերում եմ համարում այն ընկերներիս եւ հարազատներիս, որոնք միշտ իմ կողքին են, ինչպես նաեւ` մասնագիտական հաջողություններս պարի եւ մոդելային ասպարեզներում: Իսկ նյութականն ինձ այնքան էլ չի հետաքրքրում, երբեք չեմ ձգտում թանկարժեք մեքենաներ ու շքեղ բնակարաններ ունենալ: Շքեղությունը կյանքիս նպատակ չեմ դարձրել:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ Մովսես Երեմյանի ընկերուհու արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: