Մովսես Նիկողոսյանն իր կյանքի կարեւորագույն իրադարձությունների մասին առաջինը հայտնել է BRAVO.am-ին: Ամիսներ առաջ պատմել ենք դերասանի եւ սիրելիի` Օվսաննայի՝ Ռուսաստանում տեղի ունեցած նշանադրության մասին: Այդ ժամանակ Մովսեսը նաեւ նշել էր, որ հաջորդ քայլը կլինի հարսանիքը` արդեն հայրենիքում:
Երեկ Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում կայացել է զույգի պսակադրությունը: Միմյանց հավերժ սիրո խոստում տալուց եւ ամուսնական մատանիներով փոխանակվելուց հետո նրանք խնջույք են կազմակերպել եւ իրենց միությունը նշել ամենամոտ մարդկանց հետ:
Մովսես Նիկողոսյանն ամուսնացել է
BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին եւ երջանկություն մաղթում: Իսկ հարսանիքի մանրամասներն ու ֆոտոշարքը կներկայացնենք առաջիկայում:
BRAVO.am


×
11,764






