×


Յանայի եւ Սուրենի եթերի “խնդիրն” ու փոքրիկ Ադելի խնամքը :)

Հանրայինի նոր եթերաշրջանի մեկնարկի մասին արդեն պատմել ենք: Հաղորդավար-ամուսիններ Սուրեն Փահլեւանյանն ու Յանա Դանիելյանը, որոնք հեռուստադիտողին ողջունում էին “Առավոտ լուսո” ծրագրի տաղավարից, շուրջ երկու ամիս է` այս հեռուստաընկերության որեւէ նախագծում չկան: BRAVO.am-ը հետաքրքրվել է, թե զույգն ինչով է զբաղվելու առաջիկայում:

Սուրեն Փահլեւանյանը եւ Յանա Դանիելյանը


“Առաջին ալիքից դեռ դուրս չեմ եկել: Գուցե մի քանի օր կամ մի քանի ամիս հետո եթերում լինենք, բայց այս պահի դրությամբ տեղեկություն չունենք: Չեմ բացառում, շատ հնարավոր է` այլ հեռուստաընկերությունում անցնենք աշխատանքի”,-մեզ հետ զրույցում ասել է Սուրեն Փահլեւանյանը, որը շուրջ մեկ տարի է` չի աշխատում նաեւ “Դար 21”-ում:

Սուրեն Փահլեւանյանը` դստեր եւ շնիկի հետ


Նա նշել է, որ հասցրել են հանգստանալ եւ եթեր վերադառնալու ցանկություն ունեն.“Միայն թե դժվար համաձայնեմ կրկին սերիալում նկարահանվել. դժվար գործ է թե՛ գրաֆիկի, թե՛ նկարահանվելու առումով, էլ չասենք, որ գումարն էլ շատ քիչ է”:

Ինչպես տեղեկացրել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկում, ամուսինները հեռուստատեսությունից դուրս նաեւ այլ աշխատանքով են զբաղվում: Յանան իր մայրիկի հետ ղեկավարում է տուրիստական ընկերություն, Սուրենն էլ աշխատում է շինարարական ընկերություններից մեկում.“Տեխնիկական վերահսկողությունն ինձ է վստահված”:

Փոքրիկ Ադելը


Հաղորդավարը նաեւ տեղեկացրել է, որ կինը` Յանան, այժմ ավելի շատ ժամանակ է տրամադրում իրենց 2 տարեկան երեխային, որն այս տարվա սեպտեմբերի 1-ից մանկապարտեզ է հաճախում.“Ադելին հիմնականում Յանան է մանկապարտեզ տանում եւ նրա խնամքի հարցերով զբաղվում”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Յանայի ու Սուրենի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին