×


Յանան եւ Սուրենը չեն բաժանվում :)

2011-ի օգոստոսին ծնվեց հեռուստահաղորդավար-ամուսիններ Սուրեն Փահլեւանյանի եւ Յանա Դանիելյանի առաջնեկը: BRAVO.am-ը շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասին նորություններով հետաքրքրվող իր ընթերցողներին տեղեկացրեց,  որ հայրիկի եւ մայրիկի դերում զույգը շատ երջանիկ է:

Յանա Դանիելյանը եւ Սուրեն Փահլեւանյանը


Նույն տարվա աշնանն արդեն պատմեցինք,  որ Ադելի մայրիկը կարծում է` դուստրը սկսում է նմանվել իր հայրիկին` Սուրենին, սիրով են խնամում աղջկան. “Կսպասենք, որ Ադելը մի քիչ մեծանա, հետո նաեւ երկրորդ բալիկի մասին կմտածենք”:

Այս հուլիսին հրապարակեցինք Յանա Դանիելյանի ծննդյան տարեդարձի նկարները, որոնցում զույգը գրկախառնված է, չի թաքցնում միմյանց հանդեպ տածած ջերմ զգացմունքները:

Այս լուսանկարը ֆիքսվել է Յանայի եւ նորածին Ադելի ծննդատնից դուրս գրվելու օրը


Մեկ ամիս առաջ էլ հաղորդավարուհին պատմեց,  որ օգոստոսի 23-ին ամուսնու 27-ամյակի կապակցությամբ, իմանալով, որ նա ավտոմեքենաների հանդեպ մեծ սեր ունի, նրան ավտոմեքենայի նոր համարանիշ է նվիրել:):

Յանայի եւ Սուրենի ամուսնական կյանքը կարծես թե բնականոն հունով է ընթանում, սերն էլ չի պակասում, այլ հակառակը, բայց մամուլում հրապարակումներ են հայտնվել, որոնցում նշված է, թե “զույգը որոշել է խզել հարաբերությունները եւ առաջիկայում կբաժանվի”:

Յանան եւ Սուրենը իրենց աղջկա ծննդյան տարեդարձին


Ճշտելու համար, թե այս բամբասանքը համապատասխանում է իրականությանը, BRAVO.am-ը քիչ առաջ զրուցել է Յանա Դանիելյանի հետ, որն էլ հետեւյալն է ասել. “Անմարդկային է նման կեղծ ինֆորմացիա տարածելը”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Յանա Դանիելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW