24-ամյա ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի ընտանիքում համալրում է տեղի ունեցել: Այսօր` փետրվարի 26-ին, առավոտյան ժամը 6-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ “Կրասնոդար” ակումբի հարձակվողը դուստր է ունեցել: Աղջիկը ծնվել է Միացյալ Նահանգներում:
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը
Նշենք, որ երջանիկ հայրիկը պետք է միանա մեր ազգային թիմին, որն այսօր Կիպրոսում սկսել է այս տարվա իր առաջին հավաքը: Հիշեցնենք` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նախապատրաստվում է փետրվարի 28-ին եւ 29-ին Սերբիայի եւ Կանադայի ազգային ընտրանիների հետ ընկերական հանդիպումներին:
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը
BRAVO.am-ը շնորհավորում է Յուրա Մովսիսյանին` դստեր ծննդյան կապակցությամբ, մեր հավաքականին էլ հաջողություն ենք մաղթում սպասվելիք խաղերում:):
BRAVO.am
Լուսանկարները` Մեդիամաքսի եւ PanArmenian Photo-ի


×
6,314






