Յուրի Իգիթխանյանի եւ Անուշ Սարգսյանի երկրորդ երեխան օրեր անց կդառնա մեկ ամսական: Երջանիկ հայրիկը BRAVO.am-ին հայտնել է, թե ինչու են որոշել հետեւել քառասունք պահելու ավանդույթին.«Ոչ թե վախենում ենք, որ կգան ու աչքով կտան, այլ այդ 40 օրը մայրիկին եւ փոքրիկին հնարավորություն կտա հանգստանալ, իսկ հայրիկին՝ ծանոթանալ փոքրիկի հետ»:
Յուրի Իգիթխանյանի ընտանիքը
Դերասան-ամուսինները տղային անվանակոչել են Միքայել.«Ի սկզբանե ունեինք այս տարբերակը, ավագ որդիս էլ Միկա ասելով ման էր գալիս, սակայն հստակ չէինք որոշել: Մեր հարազատներն անհանգստանում էին, անուններ առաջարկում: Նույնիսկ ասացին՝ քանի որ ծնվել է Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը, կարելի է Վլադիմիր անվանել: Ճիշտ է՝ գեղեցիկ անուն է, բայց ամեն երեխա պետք է իր աստղն ունենա»:
Յուրին նշել է, որ մտածում են նաեւ երրորդ բալիկի մասին.«Տանը պետք է միշտ մանկան խինդ ու ծիծաղ լինի: Իհարկե, պետք է շատանանք: Սեռը կարեւոր չէ մեզ համար, ուզում ենք, որ երեխաներն առողջ լինեն, մենք էլ կարողանանք ապահովել նրանց թռիչքն այս կյանքում: Ուզում ենք՝ անհոգ մանկություն ունենան: Շատերն այսօր անհոգը շփոթում են լկստվածի, «պապա-մամայի բալա» լինելու հետ, բայց մենք փորձում ենք ադեկվատ մարդիկ մեծացնել: Մեզ էլ է հետաքրքիր, ինքներս էլ սովորում ենք ու հաճույք ստանում կյանքի ամեն օրվանից»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Պարգեւ Էջուրյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: