×


Նազենի Հովհաննիսյան. Նոր տարում՝ նոր կյանք

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի հետ հարցազրույց իրականացնելը փոքր-ինչ բարդ է՝ նրա բազմազբաղ լինելու պատճառով, սակայն օրերս BRAVO.am-ին հաջողվել է զրուցել կարեւոր ու հետաքրքիր մի թեմայի շուրջ: Նյութը կհրապարակենք արդեն տարեսկզբին, իսկ այսօր առաջարկում ենք կարդալ զրույցից մի հատված, որը վերաբերում է գալիք տոներին:

Նազենի Հովհաննիսյանը


Ցանկություն

Չգիտեմ դեռ՝ ինչպես եմ տոնելու: Ունեմ ցանկություն՝ Ամանորի գիշերը տոնել եկեղեցում: Այդ անհավանական գեղեցկությունն ու խաղաղությունը զգալ եմ ուզում, բայց թե ինչպես կստացվի, չգիտեմ:

Ամենասիրուն Ամանորը


Չեմ սիրում Ամանորը, որովհետեւ կյանքը լոնքերով քեզնից վազում է հեռու: Երբ փոքր էի, Ամանորը սիրում էի այնպես, ինչպես բոլոր երեխաները, որովհետեւ կար տոնական սեղան, նվերներ ստանալու երազանքը եւ անակնկալի զգացումը: Հիմա Ամանորը կոմերցիոն է դարձել, ինչն ինձ դուր չի գալիս:

Նազենի Հովհաննիսյանը


Շատ հավանեցի անցյալ տարվա Ամանորը, երբ առատ ձյուն տեղաց, եւ մարդիկ ուղղակի չէին կարողանում տներից դուրս գալ: Վերջին 10 տարվա ամենասիրուն Ամանորն էր, հեքիաթ էր: Մարդիկ սկսեցին իրար հետ հաղորդակցվել, հատընտիր մարդկանց տներն էին գնում, որովհետեւ ֆիզիկապես չէին կարող եւ ձեւականություն չկար անպայման բոլոր տեղերում ներկայանալ: Դրսում հատուկենտ մեքենաներ էին եւ քայլող մարդիկ էին շատացել:

Տարեմուտի գիշերը՝  հայրական օջախում


Ընտանիքս 3 տարբեր տներում է ապրում, եւ Ամանորի գիշերը, եթե երկրում ենք, անպայման հավաքվում ենք հայրական օջախում: Մինչեւ հիմա իրար խաբում ենք ու բարձի կամ տոնածառի տակ նվերներ ենք տեղադրում՝ մեծական մանկապարտեզ (ժպտում է- հեղ.):

Նազենի Հովհաննիսյանը


Փոփոխության ձգտում

Հաճախ միմյանց գումար ենք նվիրում, եւ դա վատ է, որովհետեւ ռոմանտիզմն է կորել: Ալարում ենք զարմացնել. մարդիկ գուցե գումարի քանակով զարմացնեն, բայց ոչ՝ մտքով, ինչը հետաքրքիր չէ: Նվեր տալիս, Ամանորը նշելիս մեզ պակասում է կոնցեպտուալ մոտեցումը: Այ, ես ուզում եմ փոխել իմ այս տարվա ամանորյա կոնցեպտը. լրիվ ուրիշ կերպ եմ նշելու:

Սպասումներ

Նոր կյանք եմ սպասում Նոր տարվանից: 

Տեքստը՝ Անի Կարապետյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Նազենի Հովհաննիսյանի ‹‹ֆեյսբուքյան›› էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին