×


Նազենի Հովհաննիսյան.«Ես ուժեղ չեմ, պարզապես չունեմ այլընտրանք»

Նազենի Հովհաննիսյանն օրերս ԱՄՆ-ում մասնակցել է «PanArmenian Entertainment Awards 2016»-ին՝ արժանանալով  «Տարվա մեդիադեմք» հատուկ մրցանակին: Լոս Անջելեսում գտնվելու ընթացքում դերասանուհի-հաղորդավարուհին հետաքրքիր գրառումներ է կատարել վիրտուալ հարթակում: «Ինչ էլ լինի, գնա դեպի լույսը ու լույսով հաղթիր խավարն ու խավարամիտներին…»՝ ահա այս խորագիրն ունի ստորեւ ներկայացված լուսանկարը:

Նազենի Հովհաննիսյանը


Արվեստի թանգարանում՝ LACMA-ում, Նազենին շտապել է Ռոդենի հետ հանդիպման:). «Քայլել, շարժվել առաջ, ինչ էլ որ լինի, ու միշտ շնորհակալ լինել խանգարողներին, նրանք են մեզ ձեւավորում։ Ես ուժեղ չեմ, պարզապես չունեմ այլընտրանք. թուլությունն այլընտրանք չի կարող լինել: Ռոդենի այս քանդակներն առավել մարդկային են, քան որոշ «մարդիկ» մեր շրջապատում: Քանդակների արժեքն ու գեղագիտությունը մշտական է, վերը նշած «մարդիկ»՝ անցողիկ»,-նշել է նա:

Նազենի Հովհաննիսյանը


Հաղորդավարուհու լուսանկարներից մի քանիսն էլ արվել են օվկիանոսի ափին. «Օվկիանոսի ու կամրջի անխախտ սերն է... Ջրերը գնում են ու գալիս, տարածվում աշխարհով մեկ, հետո վերադառնում, կամուրջը՝ անսասան, սպասում է օվկիանին, որն անգամ իրենը չի... Օվկիանոսն՝ անծայր ու անբռնել, կամուրջը՝ միշտ նույն տեղում ու անհոգնել՝  իր ալիքի սպասումով: Սեր… Ոնց էր օվկիանը կարոտած փարվում կամրջին. սիրո, կարոտի ալեկոծություն էր...»:

BRAVO.am
Լուսանկարները՝ Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW