×


Նազենի Հովհաննիսյանը` իր եւ Ֆելիքս Խաչատրյանի հարաբերությունների մասին :)

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը երեկ “Facebook”-ի իր էջում Նազենի Հովհաննիսյանի եւ Ֆելիքս Խաչատրյանի` ստորեւ ներկայացված լուսանկարն է հրապարակել, որի շուրջ էլ կրքեր են բորբոքվել :):

Նազենի Հովհաննիսյանը եւ Ֆելիքս Խաչատրյանը (Լուսանկարը` Գագիկ Շամշյանի)


Լուսանկարը մեկնաբանողներից որոշները հույս են հայտնում, որ ինքնատիպ այս երկու հաղորդավարները “կրկին միասին կլինեն”, նշում են, թե “Նազենին սիրող հայացքով է նայում Ֆելիքսին”,  մի շարք օգտատերեր էլ  պնդում են, թե լուսանկարում գեղեցկուհի դերասանուհին չէ:):

Նազենի Հովհաննիսյանը


Թեժացող կրքերը, ի դեպ, հանդարտեցրել է հենց Նազենի Հովհաննիսյանը` գրելով հետեւյալը. “Ժողովո՞ւրդ: Մարդ Նոր տարվա նկարահանման է՞լ չի կարող արդեն գնալ, որտեղ բոլորը կոլեգաներ են: Ես էլ կարծում էի` իմ պրոֆիլն արդեն վաղուց ճանաչելի է. այնքան ուրիշներ իմ դեմքով ապրեցին, արդեն շփոթում եք: Իսկ այստեղ ես եմ, Ֆելոն էլ` Ֆելոն :): Մենք էլ հազար տարվա ընկերներ ենք: Չեմ կարծում, որ զարմանալու պատճառ կա”:

BRAVO.am
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի, BRAVO.am-ի եւ Նազենի Հովհաննիսյանի “ֆեյսբուքյան” էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW